Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ը ...

22.10.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.07.2017  -ից մինչեւ   22.10.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 14.10.2024 թիվ 2791-Ն հրաման)

i

104.1002.100717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10417272

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2017 թվականի Հր. 1002-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 1-ի:

2. Գաղտնի:

 

    ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ                               ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

    Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետության ԿԱ

    արտաքին գործերի նախարար                ազգային անվտանգության

                                           ծառայության տնօրեն

    Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ                          Գ. ԿՈՒՏՈՅԱՆ

    16.06.2017 թ.                          14.06.2017 թ.

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿ

 

ԵՐԵՎԱՆ 2017

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

ՑԱՆԿ

._____________________________________________________________________.

|Հ/հ|  Տեղեկությունների բովանդակությունը                              |

|___|_________________________________________________________________|

|1  |Նախարարության տարեկան քաղաքական հաշվետվությունը, օտարերկրյա      |

|   |պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և      |

|   |հյուպատոսական հիմնարկների տարեկան հաշվետվությունները և  տարեկան  |

|   |քաղաքական նամակները                                              |

|___|_________________________________________________________________|

|2  |ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի,  գիտատեխնիկական      |

|   |կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և  |

|   |մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ       |

|   |տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին                 |

|___|_________________________________________________________________|

|3  |Զինված ուժերի, այլ զորքերի և  քաղաքացիական պաշտպանության ուժերի  |

|   |տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը,   |

|   |զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ       |

|   |միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց      |

|   |հրապարակման                                                      |

|___|_________________________________________________________________|

|4  |Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և                        |

|   |պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին  |

|   |առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային  |

|   |պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման     |

|___|_________________________________________________________________|

|5  |Տեղեկատվություն դեսպանընկալ երկրների բարձրաստիճան պաշտոնատար     |

|   |անձանց հետ կայացած բանակցային զրույցների գրառումների վերաբերյալ  |

|___|_________________________________________________________________|

|6  |Տեղեկություններ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և     |

|   |հյուպատոսական հիմնարկներում նախատեսվող տեղաշարժերի մասին, նախքան |

|   |դրանց պաշտոնական հրապարակումը                                    |

|___|_________________________________________________________________|

|7  |Նախարարության քաղաքացիական պաշտպանության պլանները                |

|___|_________________________________________________________________|

|8  |Նախարարության խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման      |

|   |պլանները, ուսումնական վարժանքների ու մարզումների նախապատրաստման  |

|   |և  անցկացման վերաբերյալ փաստաթղթերը                              |

|___|_________________________________________________________________|

|9  |Տեղեկություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների   |

|   |այլ պետություններ կատարվելիք այցերի նախապատրաստման մասին, մինչ   |

|   |դրանց պաշտոնական հրապարակումը                                    |

|___|_________________________________________________________________|

|10 |Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական                     |

|   |ներկայացուցչությունների և  հյուպատոսական հիմնարկների հետ հատուկ  |

|   |գաղտնագրված կապի համակարգին վերաբերող տեղեկությունները           |

|___|_________________________________________________________________|

|11 |Քաղաքացիների անձնական տվյալներ պարունակող տեղեկությունները, որոնք|

|   |ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն, այդ   |

|   |թվում դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մասին                |

|___|_________________________________________________________________|

|12 |ՀՀ ԱԳՆ համակարգի ֆինանսական հարցերը, որոնք սահմանված կարգով      |

|   |հրապարակման ենթակա չեն                                           |

|   |ա) քարոզչական նպատակների հատկացումները                           |

|   |բ) գործուղումների ծախսերը                                        |

|   |գ) ներկայացուցչական ծախսերը                                      |

|   |դ) օտարերկրյա պետություններում ծառայողական շենքերի և  տարածքների |

|   |վարձակալման վարձավճարները                                        |

._____________________________________________________________________.

 

ՀՀ ԱԳՆ մշտական գործող հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
16.06.2017
N 1002-Ն
Հրաման