Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

041.0795.200717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2017 թվականի N 795-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների (այսուհետ` միջոցառումներ) իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը միջոցառումների իրականացման ապահովմանն աջակցելն է:».

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հուլիսի 20-ի

N 795-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունվարի 17-ի

N 20-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Շ. Հարությունյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Սողոմոնյան      - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                         անձնակազմի կառավարման վարչության պետ

 

    Ա. Սողոմոնյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման

                         վարչության պետ

 

    Ռ. Ստեփանյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի

                         վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի

                         մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

 

    Լ. Ոսկանյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության պետի տեղակալ

 

    Ռ. Զաքարյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական

                         ապահովության վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամի

                         «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող

                         (համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան  - «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Ծրագրերի ղեկավար

(համաձայնությամբ)

 

    Ա. Եղիազարյան      - «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գլխավոր

                         քարտուղար (համաձայնությամբ)

 

    Տ. Պետրոսյան       - «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի շահերի պաշտպանության

                         պատասխանատու (համաձայնությամբ)

 

    Ա. Կեսոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի հաշմանդամների և տարեցների

                         հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի

                         քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.07.2017
N 795-Ա
Որոշում