Սեղմել Esc փակելու համար:
ՕԼԳԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԼԳԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0794.200717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2017 թվականի N 794-Ա

 

ՕԼԳԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի առաջին կարգի մասնագետ Օլգա Ղուկասյանին 2017 թվականի հուլիսի 27-31-ը գործուղել Կոտ դԺ Իվուարի Հանրապետություն (Աբիջան)` Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային մարզամշակութային խաղերի համակարգումն իրականացնելու համար:

2. Օլգա Ղուկասյանի` Կոտ դԺ Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Օլգա Ղուկասյանի` Կոտ դԺ Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Օլգա Ղուկասյանի` Կոտ դԺ Իվուարի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.07.2017
N 794-Ա
Որոշում