Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0823.190717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2017 թվականի N 823-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը և 590-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վ. Վաղարշյան N 19 հասցեում գտնվող` 2017 թվականի մայիսի 18-ի դրությամբ 57050000 դրամ գնահատված արժեքով` 267.0 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք 1) փոխանակել քաղաքացի Արմեն Ղասաբօղլյանին (անձնագիր` AM0524867, տրված` 18.11.2011 թ., 004-ի կողմից) (այսուհետ` քաղաքացի) սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Դավթաշեն-2 թաղամասի 2 ԿՋՀ հասցեում գտնվող` 2017 թվականի մայիսի 16-ի դրությամբ 13900000 դրամ գնահատված արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը)` 209.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատան, ինչպես նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.024 հեկտար մակերեսով հողամասի հետ (այսուհետ` գույք 2):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` պայմանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ վերջինս պարտավորվում է`

1) պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում գույք 2-ը վերակառուցել շուրջ 400 քառ. մետր մակերեսով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվի համար ժամանակակից պահանջներին համապատասխան երկհարկանի կառույցի` այդ նպատակով իրականացնելով առնվազն 50000000 դրամի ներդրում.

2) իր միջոցների հաշվին իրականացնել սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և դրանից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով փոխանակվող գույքը և դրա վրա կատարված ներդրումները կողմերի համաձայնությամբ դիտարկվում են համարժեք և կողմերի համար որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո` 10-օրյա ժամկետում.

2) պետության կողմից փոխանակության արդյունքում ձեռք բերված գույք 2-ն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը տեղակայելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.07.2017
N 823-Ա
Որոշում