041.0755.140717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2017 թվականի N 755-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում գործող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տարածքում գործող «Վալեքս Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության արտադրական գործունեության հետևանքով անտառային հատվածքներում առաջացած աղբակույտերի հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու, վնասի չափը գնահատելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները և ապահովել համապատասխան միջոցառումների իրականացումը:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բնապահպանական միջոցառումների պլանի և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հուլիսի 14-ի
N 755-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային
քաղաքականության և գործառնական ծրագրերի
վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մանուչարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության
վարչության պետ
Մ. Մանուկյան - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Յու. Ջավադյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)