Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0806.140717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2017 թվականի N 806-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ժամանակավոր ազատվելու կարգը սահմանելու մասին» N 1820-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում`

i

ա. «ոստիկանության ծառայողի» բառերը փոխարինել «ոստիկանության և քրեակատարողական ծառայողների» բառերով,

բ. «ծառայությունից» բառից հետո լրացնել «(պաշտոնական պարտականությունների կատարումից)» բառերով.

i

2) որոշման նախաբանը «հոդվածի,» բառից հետո լրացնել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի» բառերով.

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

i

ա. վերնագրում և ամբողջ տեքստում «ոստիկանության ծառայողի» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության և քրեակատարողական ծառայողների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

i

բ. վերնագիրը «ծառայությունից» բառից հետո լրացնել «(պաշտոնական պարտականությունների կատարումից)» բառերով, իսկ 1-ին կետի առաջին նախադասությունը «ծառայությունից» բառից հետո` «(քրեակատարողական ծառայողների համար` պաշտոնական պարտականությունների կատարումից, այսուհետ` ծառայությունից)» բառերով,

i

գ. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն» բառերով,

i

դ. 7-րդ կետի երկրորդ պարբերությունը «ոստիկանությունում» բառից հետո լրացնել «և քրեակատարողական ծառայությունում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.07.2017
N 806-Ն
Որոշում