Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0748.140717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2017 թվականի N 748-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու, երկկողմ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի մայիսի 3-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու նպատակով 2017 թվականի հուլիսի 16-18-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հուլիսի 14-ի

N 748-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-18-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Դ. Տոնոյան         - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

                         նախարար

 

    Է. Ապրիամով        - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

                         նախարարի տեղակալ

 

    Մ.Ղազարյան         - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

                         նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության

                         տնօրեն

 

    Ա. Ջանոյան         - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

                         նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության

                         կազմակերպման վարչության հատուկ պահպանության բաժնի

                         հրահանգիչ

 

    Ռ. Խամոյան         - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

                         նախարարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր

                         մասնագետ

 

    Հ. Բաբուջյան       - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

                         նախարարի տեղակալի օգնական

 

    Ա. Գալստյան        - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

                         նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության

                         թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության

                         տնտեսական բաժնի վարորդ-փրկարար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.07.2017
N 748-Ա
Որոշում