041.0732.120717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2017 թվականի N 732-Ա
ԱՐՏՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հուլիսի 12-ի
N 732-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐՏՈՒՇ (ԱՐՏԱՇԵՍ) ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնակչության
սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Խ. Հովսեփյան - Ա. Հովսեփյանի դուստր (համաձայնությամբ)