Սեղմել Esc փակելու համար:
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ...

31.12.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.07.2017  -ից մինչեւ   31.12.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 02.11.2020 թիվ 138-Ն որոշում)

i

602.0028.060717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60217264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2017 թվականի թիվ 28-Ն

 

i

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2017 թվականի հունիսի 28-ի

թիվ 28-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման նպատակով կազմակերպվող և անցկացվող մրցույթի իրականացման ընթացակարգը:

2. Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթն (այսուհետ` մրցույթ) անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

3. Ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է լիցենզավորման մրցույթ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

4. Մրցույթին մասնակցում են միայն իրավաբանական անձինք:

5. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովն իր որոշմամբ հայտարարում է մրցույթ:

7. Մրցույթի մասին տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և իր` www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքում:

8. Մրցույթի մասին տեղեկատվությունը պետք է ներառի հետևյալը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

2) ռադիոծրագրի թեմատիկ ուղղվածությունը,

3) սփռման տարածքը,

4) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

5) հայտերի ընդունման ժամանակահատվածը և վայրը,

6) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը` հեռախոս, էլ. փոստ,

7) հայտի ձևը:

 

III. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

9. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի և անհրաժեշտ փաստաթղթեր:

10. Հայտում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`

1) հայտ ներկայացնողի անվանումը,

2) գտնվելու վայրը,

3) ռադիոծրագրի թեմատիկ ուղղվածությունը,

4) սփռման տարածքը,

5) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին,

6) սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը,

7) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

11. Հայտին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, ռադիոընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը:

12. Հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով է ներկայացվում մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հետո` 40-օրյա ժամկետում, առձեռն կամ փոստով: Ռադիոընկերության բիզնես ծրագիրը, օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին տվյալները, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին տեղեկությունները ներկայացվում են երկու փաթեթով` թելակարված, համարակալված, «Բաղկացած է ... թերթից» գրառմամբ, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում): Հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են փակ ծրարով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում):

 

IV. ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը:

14. Մրցույթի մասնակիցների հայտերը և կից փաստաթղթերը հրապարակվում են հանձնաժողովի դռնբաց նիստում` ըստ հայտերի գրանցման հերթականության, հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:

15. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում հայտը և կից փաստաթղթերը` փակ ծրարով: Հայտի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

16. Հայտը քննության չի առնվում, եթե մասնակիցը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին և սույն կարգի 15-րդ կետի համաձայն չի ներկայացրել իր հայտի բովանդակությունը:

17. Հայտերի հրապարակումից հետո` դրանց ուսումնասիրման համար, Հանձնաժողովն ընդհատում է նիստը 10 օր տևողությամբ:

18. Հայտերի հրապարակումից հետո` 11-րդ օրը վերսկսվում է նիստը, որտեղ Հանձնաժողովը բաց վարկանիշային քվեարկությամբ կատարում է մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

19. Վարկանիշային քվեարկությունից առաջ հանձնաժողովի անդամները հայտերի և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:

20. Վարկանիշային քվեարկությունն իրականացվում է ըստ մասնակիցների հայտերի գրանցման հերթականության: Քվեարկությունը կազմակերպվում է մասնակիցներից յուրաքանչյուրի համար առանձին, Հանձնաժողովի անդամների համաժամանակյա քվեարկությամբ: Համեմատելով տվյալ մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամը 0-10 ամբողջ թվերով գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցին: Վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում գումարային առավելագույն միավոր ստացած մասնակիցը:

21. Հանձնաժողովը մասնակցին գնահատելիս հաշվի է առնում`

1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը,

3) բիզնես ծրագրի հիմնավորվածությունը,

4) բազմակարծությունը խթանելու կարողությունը,

5) տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

22. Մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է`

1) գործող այն ռադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.

2) գործող այն ռադիոընկերություններին, որոնք ռադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:

23. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար միավորներ ստացած և սույն կարգի 22-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները բավարարած մասնակիցների միջև Հանձնաժողովը անցկացնում է վարկանիշային կրկնակի քվեարկություն:

24. Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու և ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա տալու որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա` քվեարկությամբ:

25. Մրցույթում հաղթող ճանաչելու և ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա տալու մասին Հանձնաժողովի որոշումը հրապարակվում է ընդունելուց անմիջապես հետո:

26. Հանձնաժողովի որոշումն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:

27. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում` որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում:

 

V. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

28. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին և սույն կարգի 15-րդ կետի համաձայն չի ներկայացրել իր հայտի բովանդակությունը.

3) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության և սույն կարգի պահանջներին:

 

Ձև N 1

Թվային հեռարձակման ցանցի միջոցով

ռադիոծրագրերի հեռարձակման

լիցենզավորման մրցույթի

անցկացման կարգի

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

_________________________-ին

(անուն, ազգանուն)

 

ՀԱՅՏ

Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման

լիցենզավորման մրցույթին մասնակցելու

 

Հայտատուի անվանումը

__________________________________________________________________

Գտնվելու վայրը____________________________________________________

Հեռախոսահամարը, էլ. հասցեն________________________________________

Ռադիոծրագրի թեմատիկ ուղղվածությունը

__________________________________________________________________

Սփռման տարածքը____________________________________________________

 

Տեղեկություններ հայտատուի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին

____________________________________________________________________

 

Սեփական արտադրության հաղորդումների ծավալը

__________________________________________

 

Հայրենական արտադրության հաղորդումների ծավալը

__________________________________________

 

Կից փաստաթղթեր` ________ թերթ:

 

    Տնօրեն ____________________________      ________________

              (անուն, ազգանուն)              (ստորագրություն)

 

    __ _________ __________      Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Հավելված N 2

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2017 թվականի հունիսի 28-ի

թիվ 28-Ն որոշմամբ

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ _______

 

    ք. __________                               ___ __________ _______

                                   (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

    տրվում է                 _____________________________________________

                                     (իրավաբանական անձի անվանումը)

                             _____________________________________________

                                           (գտնվելու վայրը)

    գործունեության տեսակը    _____________________________________________

    սփռման տարածքը           _____________________________________________

 

լիցենզիայի գործողության

    ժամկետը                  _____________________________________________

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ _______________ Կ.Տ. ___________________

                                  (ստորագրություն)      (անուն, ազգանուն)

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
28.06.2017
N 28-Ն
Որոշում