Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ...

 

 

600.0284.060717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017266

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2017 թվականի N 284-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի N 97-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 296-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` ջրային ոլորտում սակագների սահմանման ու վերանայման կարգի`

i

1) 16-րդ կետի 1-ին ենթակետում «շահագրգիռ կողմերին» բառերը փոխարինել «սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը`

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները` Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ,

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում:».

2) 22-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4) եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները, ապա մինչև վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը`

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ.

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպում է քննարկում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
28.06.2017
N 284-Ն
Որոշում