Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

041.0723.070717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2017 թվականի N 723-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը»

i

1) որոշման 1-ին կետում «նախապատրաստական» բառից հետո լրացնել «և իրականացման» բառերը.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հուլիսի 7-ի

N 723-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի մարտի 21-ի

N 285-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Սաքապետոյան     - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Վ. Մանուկյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

    Վ. Լալայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման

                         և համակարգման վարչության պետ

 

    Ք. Քաբաբյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի

                         ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության

                         պետ

 

    Դ. Մելքոնյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի

                         տրանսպորտի վարչության փոխադրումների

                         քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

 

    Գ. Հայրապետյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սահմանակից երկրների վարչության խորհրդական

 

    Մ. Մկրտչյան        - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                         առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Է. Ծառուկյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         սննդամթերքի անվտանգության պետական ծառայության

                         սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

 

    Պ. Աղաբաբյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի միգրացիոն պետական

                         ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության

                         ներքին անվտանգության վարչության ռազմական

                         անվտանգության բաժնի փորձագիտական խմբի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հախումյան       - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական

                         կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և

                         քաղաքաշինության վարչության պետ

 

    Մ. Մայիլյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության աշխատակազմի սահմանապահ զորքերի

                         սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի

                         պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

 

    Ա. Մանուկյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                         աշխատակազմի անձնագրային և վիզաների վարչության

                         վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման

                         բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

 

    Ա. Բակունց         - ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) ժողովրդավարական

                         կառավարման և սահմանների համալիր կառավարման

                         ծրագրերի վերլուծաբան (խորհրդատվական հիմունքներով,

                         համաձայնությամբ)

 

    Դ. Ալեքսեև         - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)

 

    Ա. Լոբանով         - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)

 

    Ե. Գերաշչենկո      - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)

 

    Ռ. Անցուպով        - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)

 

    Վ. Կոզլովսկի       - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)

 

    Կ. Հոֆսթրա         - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային

                         կենտրոնի (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին

                         միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում»

                         (ՄԻԲՄԱ) ծրագրի թիմի ղեկավար (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)

 

    Ա. Ափոյան          - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային

                         կենտրոն (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին

                         միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում»

                         (ՄԻԲՄԱ) ծրագրի պատասխանատու (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)

 

    Դ. Ավագյան         - Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության

                         պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական

                         հիմունքներով, համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.07.2017
N 723-Ա
Որոշում