030.0505.110717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ-ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Կ. ՔՈՉՈՒՆՑԻ ՀԵՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո ՔՈՉՈՒՆՑԻ հետ կնքել զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` հինգ տարի ժամկետով` պայմանագրի ուժի մեջ մտնելու սկզբից համարելով 2017 թվականի հուլիսի 23-ը:
11 հուլիսի 2017 թվականի
ՆՀ-505-Ա