Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 հուլիսի 2017 թվականի N 29

 

33. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. հուլիսի 6-ի նիստի

N 29 արձանագրային որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ Կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Այդուհանդերձ, կցանկանայինք անդրադառնալ Ծրագրի առանձին հատվածներում ներկայացված որոշ գնահատականների և դրանցից բխող դրամավարկային քաղաքականությամբ նախանշվող ուղղություններին` դիտարկելով վերջինս հարկաբյուջետային քաղաքականության հետ կոորդինացման և մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացման շրջանակներում:

Ծրագրում, արձանագրելով 2016 թ-ի ընթացքում իրականացված ընդլայնող դրամավարկային քաղաքականության դրական արդյունքները, դեռևս նպատակահարմար և հնարավոր է համարվում 2017 թ-ի առաջին եռամսյակում դրամավարկային պայմանների թուլացումը: Գնահատվում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ստեղծել 2017 թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար: Միևնույն ժամանակ, Ծրագրում կանխատեսված ցուցանիշից շեղման ռիսկերը թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ հատվածում գնահատվում են նվազման ուղղությամբ, որոնց դրսևորման պարագայում, համաձայն Ծրագրի, ԿԲ-ը համարժեքորեն կարձագանքի` միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակային մակարդակը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված գնաճի երկարաժամկետ կայուն` 4՞1.5 տոկոս ցուցանիշը, որը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները: Այս առումով` Ծրագրում 2017 թ-ի համար թիրախային գնաճի ցուցանիշից շեղումները կարող են խնդիրներ առաջացնել հարկաբյուջետային քաղաքականության սահուն իրականացման համար:

Միաժամանակ, անցում կատարելով Ծրագրում տեղ գտած առանձին դրույթներին, հայտնում ենք հետևյալը.

«1. Համառոտագիր» բաժնում (էջ 4) ներկայացված է, որ 2016թ չորրորդ եռամսյակում պահպանվել են տնտեսական աճի դանդաղ տեմպերը` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և հանքագործության ճյուղերի թողարկման ծավալների նվազմամբ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն ԱՎԾ փաստացի տվյալների հանքագործական արդունաբերությունը դրական է նպաստել աճին, իսկ տնտեսական աճին նվազման ուղղությամբ նպաստել են գյուղատնտեսությունն ու շինարարությունը:

Միաժամանակ նույն տեղում (էջ 5) նշվում է, որ տնտեսական աճը 2017 թվականին կապահովվի նաև իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների զուտ արտահանման հաշվին, որին հիմնականում կնպաստի ներմուծման 0-2% ցածր կանխատեսումը, որը կլինի մասնավոր հատվածի սպառման 1.7% աճի պայմաններում: Այդ ցուցանիշները ներկայացված են նաև «2.Կանխատեսում, դրա փոփոխությունները և ռիսկեր» բաժնի «Ընթացիկ հաշիվ» ենթաբաժնում (էջ 16): Կարծում ենք` 2017 թվականին կանխատեսվող իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների ներմուծումը, ինչպես նաև մասնավոր սպառումը թերագնահատված են, որի մասին վկայում են նաև 2017 թվականի ընթացիկ զարգացումների վերաբերյալ պաշտոնական տվյալները: Այսպես. 2017 թվականի հունվար-մարտի ցուցանիշներով ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական աճը կազմել է 17.5%, իսկ տնային տնտեսությունների սպառման իրական աճը` 6%:

Միաժամանակ նույն տեղում (էջ 5) նշվում է, որ 2017 թվականին առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը: Այս կապակցությամբ պետք է նշել, որ 2017 թվականը բնութագրվում է վերականգնվող ամբողջական պահանջարկով, որի մասին վկայում են ինչպես 2017 թվականի առաջին ամիսների զարգացումներն, այնպես էլ ներքին և արտաքին պահանջարկին նպաստող գործընկեր երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ կանխատեսումները: Հետևաբար, հաշվի առնելով նաև ծառայությունների ճյուղի մեծ մասնաբաժինը ՀՆԱ-ում, կարծում ենք` 2017թ տնտեսական աճին էականորեն կնպաստի նաև այս ոլորտը:

Միաժամանակ նույն տեղում (էջ 11) ներկայացված է շինարարության իրական աճի կանխատեսման 0.7-1.3% և մասնավոր ներդրումների 3% իրական աճի ցուցանիշներ: Հաշվի առնելով տնտեսության զարգացման ներկա փուլում ներդրումների կառուցվածքում կապիտալ շինարարության մեծ մասնաբաժինը, կարծում ենք` շինարարության իրական աճի ցուցանիշները փոքր-ինչ բարելավման հնարավորություն ունեն:

«3.3 Փող և ֆինանսական շուկայի զարգացումները» բաժնի «3.3.1 Ֆինանսական շուկա, փող և վարկ» ենթաբաժնում նշված է. «ԿԲ խորհուրդը գնահատել և ազդակ էր հաղորդել ֆինանսական շուկայի մասնակիցներին, որ եռամսյակի ընթացքում ֆինանսական շուկայի տոկոսադրույքները բավականին նվազել են և մոտենում են երկրի ռիսկ-հավելավճարի ԿԲ կողմից գնահատված մակարդակին, որն, ըստ էության, զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման է համարվում» (էջ 37): Այս կապակցությամբ կարծում ենք, ինչպես նշվել է Հաշվետվության մեջ, չնայած ԿԲ քաղաքականության տոկոսադրույքը մոտենում է երկրի ռիսկ հավելավճարի մակարդակին, դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի արդյունավետության բարձրացման և ներգործության ժամանակային խզումների կրճատման խնդիրները կարծում ենք դեռևս կարևոր են, որը կարող է իրականացվել դոլարացման մակարդակի նվազման, կապիտալի շուկայի զարգացման խթանման և այլ միջոցներով` փոխարժեքի ճկուն ռեժիմի պահպանման պայմաններում: Հատկանշական է նաև, որ 2017 թվականի առաջին ամիսներին տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշները վկայում են այն մասին, որը իրական հատվածից եկող ռիսկերն աստիճանաբար կթուլանան` ՀՀ ԿԲ քաղաքականության արդյունավետության խնդիրն առավել դյուրին դարձնելով: Ըստ էության, 2017 թ. մայիսին արդեն իսկ գրանցվել է 1.6% տասներկուամսյա գնաճի ցուցանիշ:

Ամփոփելով նշենք, որ ՀՀ ԿԲ 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում կարևորվում է նախորդ տարվա ընթացքում իրականացված փոխարժեքի ճկուն ռեժիմի պահպանման քաղաքականության պայմաններում գնաճի 4+/-1.5% թիրախային ցուցանիշի ապահովումը, դրամավարկային փոխանցման մեխանիզմների կատարելագործումը, որը հատկապես 2017 թվականին և միջնաժամկետում ծրագրավորված հարկաբյուջետային զսպող քաղաքականության պարագայում հիմք կհանդիսանա հարկաբյուջետային և դրամավարկային արդյունավետ կոորդինացման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2017
N 29
Արձանագրային որոշում