Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0718.070717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2017 թվականի N 718-Ա

 

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանին 2017 թվականի հուլիսի 17-19-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)` Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի հետ հանդիպելու, առողջապահության բնագավառում հայ-չեխական համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև Պրահայում կայանալիք «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Լևոն Ալթունյանի և Նելսոն Զուլոյանի` Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Ալթունյանի և Նելսոն Զուլոյանի` Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.07.2017
N 718-Ա
Որոշում