041.0707.070717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2017 թվականի N 707-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի
18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աջակցություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տարածաշրջանային զարգացման գործողությունների պատրաստման համար» Եվրոպական Միության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2017 թվականի հուլիսի 11-15-ը Նիդերլանդների Թագավորություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հուլիսի 7-ի
N 707-Ա որոշման
ԿԱԶՄ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-15-Ը ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Վ. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի
տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,
գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ
Հ. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
զարգացման և բնապահպանական վարչության պետ
Ն. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
խորհրդական