Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0777.070717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2017 թվականի N 777-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 341-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց հատկացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարանները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1929-Ա որոշման համաձայն` առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյաններին` 2012 թվականի փետրվարի 23-ին նրանց հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրով հատկացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` որպես սոցիալական բնակարանային ֆոնդ` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են` սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի մեկսենյականոց 6 բնակարաններն անհատույց օգտագործման պայմանագրով շահառուներին հանձնելու և բնակարանների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

i

1) մինչև 2018 թվականի մարտի 6-ը ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված բնակարանները հաշվառել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշվեկշռում.

2) մինչև 2018 թվականի մարտի 6-ը` սահմանված կարգով իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Հովսեփ և Ռեբեկա Հովսեփյանների հետ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1695-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 6-ի

N 777-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Շենքի հասցեն             |Ամրացվող բնակարանի                     |

|ը/կ|                         |_______________________________________|

|   |                         |համարը|սենյակների|մակերեսը|սկզբնական   |

|   |                         |      |թիվը      |(քառ. մ)|հաշվեկշռային|

|   |                         |      |          |        |արժեքը      |

|   |                         |      |          |        |(հազ. դրամ) |

|___|_________________________|______|__________|________|____________|

|1. |«Մուշ-2» թաղամաս, N 4/21 |N 2   |1 սենյակ  |38.92   |2,996.84    |

|   |շենք                     |      |          |        |            |

|___|_________________________|______|__________|________|____________|

|2. |«Մուշ-2» թաղամաս, N 4/27 |N 17  |1 սենյակ  |40.22   |3,096.94    |

|   |շենք                     |      |          |        |            |

|___|_________________________|______|__________|________|____________|

|3. |«Մուշ-2» թաղամաս, N 4/21 |N 16  |1 սենյակ  |41.19   |3,171.63    |

|   |շենք                     |      |          |        |            |

|___|_________________________|______|__________|________|____________|

|4. |«Մուշ-2» թաղամաս, N 4/34 |N 41  |1 սենյակ  |36.62   |2,819.74    |

|   |շենք                     |      |          |        |            |

|___|_________________________|______|__________|________|____________|

|5. |«Մուշ-2» թաղամաս, N 4/41 |N 11  |1 սենյակ  |37.82   |2,912.14    |

|   |շենք                     |      |          |        |            |

|___|_________________________|______|__________|________|____________|

|6. |«Մուշ-2» թաղամաս, N 4/20 |N 25  |1 սենյակ  |40.41   |3,111.57    |

|   |շենք                     |      |          |        |            |

|___|_________________________|______|__________|________|____________|

|7. |«Մուշ-2» թաղամաս, N 4/28 |N 44  |1 սենյակ  |40.54   |3,121.58    |

|   |շենք                     |      |          |        |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2017
N 777-Ա
Որոշում