Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱ ...

31.05.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.09.2021  -ից մինչեւ   31.05.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.2022 թիվ 234-Ն որոշում)

i

600.0253.220617

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        06            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017244

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2017 թվականի N 253-Ն

 

i

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «ժ» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Սահմանված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի հունիսի 14-ի

N 253-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց (այսուհետ` լիցենզավորված անձ) գործունեության մոնիթորինգի տեսակները, դրանց իրականացման կարգը և ժամկետները:

2. Մոնիթորինգն իրականացվում է լիցենզավորված անձանց գործունեությունը «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության վերահսկման, հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման նպատակով (ծախսեր, ներդրումներ, գնումներ և այլն):

3. Լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի ընթացքում լիցենզավորված անձի և հանձնաժողովի փոխհարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, սույն կարգով, լիցենզավորված գործունեության առանձին ուղղությունների մոնիթորինգի կարգերով, այլ իրավական ակտերով:

4. Հանձնաժողովն իրականացնում է`

i

1) մոնիթորինգ հանձնաժողովի գրասենյակում` լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության ուսումնասիրության միջոցով,

2) մոնիթորինգ լիցենզավորված անձի տարածքում և (կամ) վերջինիս կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում)` լիցենզավորված անձի գտնվելու և (կամ) գործունեության վայրում կարճաժամկետ (մինչև հինգ աշխատանքային օր) կամ երկարաժամկետ (մինչև 50 աշխատանքային օր) դիտարկումների իրականացման միջոցով: Երկարաժամկետ դիտարկումները լիցենզավորված անձի մոտ կարող են իրականացվել ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:

(4-րդ կետը փոփ. 01.09.2021 թիվ 322-Ն որոշում)

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոնիթորինգը ներքին ընթացակարգ է և իրականացվում է հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ու տեղեկատվության ուսումնասիրության միջոցով:

6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մոնիթորինգի իրականացման նպատակով, հանձնաժողովի նախագահը, իսկ օրենքով սահմանված իրավասության սահմաններում` հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը, ընդունում է լիցենզավորված անձի տարածքում մոնիթորինգ իրականացնելու մասին հրաման (այսուհետ` հրաման), որում նշվում են հանձնաժողովի անվանումը, մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, լիցենզավորված անձի լրիվ անվանումը, մոնիթորինգի առարկան, վայրը, նպատակը և մոնիթորինգն ընդգրկող ժամանակահատվածը:

7. Լիցենզավորված անձի տարածքում իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է այն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

8. Առանձին դեպքերում` անհրաժեշտությունից ելնելով, սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարճաժամկետ դիտարկումը լիցենզավորված անձի համաձայնությամբ կարող է սկսվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետից ավելի կարճ ժամկետում:

9. Լիցենզավորված անձի տարածքում իրականացվող մոնիթորինգը ներառում է`

1) մոնիթորինգի իրականացման ձևաչափի քննարկում լիցենզավորված անձի հետ.

2) այցելություն հրամանում նշված տարածքներ.

3) օրենքի և սույն կարգի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ստացում և (կամ) համապատասխան շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ու սարքավորումների ակնադիտական զննություն.

4) ստացված տվյալների որակական ու քանակական վերլուծություն և մոնիթորինգի գործընթացի փաստաթղթավորում:

10. Մոնիթորինգի ընթացքում օրենքով սահմանված կարգով կարող են կատարվել լուսանկարահանում, տեսագրում, ձայնագրում և ստացված լուսանկարները, ձայնագրությունները, տեսագրությունները, կազմված գծագրերը և այլ փաստաթղթերը կցվում են սույն կարգի 15-րդ կետով նախատեսված արձանագրությանը:

11. Լիցենզավորված անձն իրավունք ունի`

1) ծանոթանալ մոնիթորինգին վերաբերող փաստաթղթերին,

2) մոնիթորինգի ընթացքում դրան մասնակից դարձնել փորձագետների, աուդիտորների և համապատասխան այլ մասնագետների,

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկել մոնիթորինգ իրականացնող անձի գործողությունները:

12. Լիցենզավորված անձը պարտավոր է`

1) մոնիթորինգ իրականացնող անձի պահանջով տրամադրել մոնիթորինգի առարկային առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ,

2) չխոչընդոտել մոնիթորինգի ընթացքին` ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մոնիթորինգ իրականացնող անձանց գործունեության համար:

13. Մոնիթորինգ իրականացնող անձն իրավունք ունի`

1) անարգել մուտք գործել հրամանում նշված տարածք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

2) պահանջել և ստանալ մոնիթորինգի առարկային առնչվող տեղեկատվություն, փաստաթղթեր, էլեկտրոնային շտեմարանների տեղեկատվությանը հասանելիություն, ինչպես նաև գրավոր և բանավոր բացատրություններ, պարզաբանումներ,

3) մոնիթորինգի ընթացքում անհրաժեշտության դեպքում ներգրավել փորձագետների, այլ մասնագետների, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնագետներին` վերջինիս համաձայնությամբ:

14. Մոնիթորինգ իրականացնող անձը պարտավոր է`

1) մոնիթորինգի ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորված անձի ներքին կանոնակարգերի պահանջները,

2) լիցենզավորված անձի պաշտոնատար անձանց ծանոթացնել մոնիթորինգին առնչվող իրենց իրավունքներին և պարտականություններին,

3) անաչառ և համակողմանի հավաքագրել ու արձանագրել մոնիթորինգի առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը,

4) չխոչընդոտել լիցենզավորված անձի բնականոն աշխատանքը:

15. Հրամանում նշված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) կողմից կազմվում է արձանագրություն և ուղարկվում լիցենզավորված անձին:

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված արձանագրությունը ներառում է`

1) մոնիթորինգն իրականացնող մարմնի անվանումը.

2) մոնիթորինգի ենթակա լիցենզավորված անձի անվանումը.

3) մոնիթորինգն իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը կամ ժամանակահատվածը.

4) մոնիթորինգն իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը և պաշտոնը.

5) մոնիթորինգի առարկան.

6) մոնիթորինգի արդյունքները.

7) արձանագրության կազմման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, մոնիթորինգ իրականացրած անձի (անձանց) ստորագրությունը:

17. Լիցենզավորված անձը ուսումնասիրում է արձանագրությունը և, հանձնաժողովի սահմանած ժամկետում, որը սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կարճաժամկետ դիտարկման դեպքում չի կարող լինել հինգ աշխատանքային օրից պակաս, իսկ 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված երկարաժամկետ դիտարկման դեպքում` տասն աշխատանքային օրից պակաս, իրավասու է ներկայացնել իր մեկնաբանությունները, պարզաբանումները, հիմնավորումները և առարկությունները արձանագրության վերաբերյալ:

18. Մոնիթորինգի արդյունքում հանձնաժողովն իրավասու է`

1) լիցենզավորված անձից պահանջել ներկայացնելու բացահայտված թերությունների վերացման, ինչպես նաև խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկ.

2) իրականացված մոնիթորինգի արդյունքները և լիցենզավորված անձի ներկայացրած առարկությունները, հիմնավորումները և առաջարկությունները հաշվի առնելով` բացահայտված թերությունների և խախտումների վերացման, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով տալ հանձնարարականներ և (կամ) կիրառել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուժանքները:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
14.06.2017
N 253-Ն
Որոշում