Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0687.040717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2017 թվականի N 687-Ա

 

ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2017 թվականի հուլիսի 21-25-ը գործուղել Կոտ դ' Իվուարի Հանրապետություն (Աբիջան)` Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային մարզամշակութային խաղերի բացման պաշտոնական արարողությանը, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների 4-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Արև Սամուելյանի` Կոտ դ' Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արև Սամուելյանի` Կոտ դ' Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի` Կոտ դ' Իվուարի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.07.2017
N 687-Ա
Որոշում