Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱ ...

15.08.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.07.2017  -ից մինչեւ   15.08.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 08.08.2019 թիվ 1000-Ն որոշում)

i

040.0754.040717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2017 թվականի N 754-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 677-Ն որոշման 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 29-ի

N 754-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչական մարմնի կառավարման համակարգում գործող կոլեգիալ մարմին է:

2. Խորհուրդը կազմված է տասն անդամից:

3. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, բնապահպանության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, բնական ռեսուրսների օգտագործման կամ ընդերքօգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և բնապահպանության կամ ընդերքի բնագավառի գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն աշխատակարգին համապատասխան:

5. Խորհրդի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

6. Խորհուրդը նախագահում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (նախարարի տեղակալը) կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը (նախարարի տեղակալը)` ռոտացիոն կարգով` հաջորդաբար, տարեկան մեկ անգամ պարբերականությամբ:

7. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

4) հանձնարարականներ է տալիս խորհրդի քարտուղարությանը.

5) կատարում է աշխատանքի բաժանում խորհրդի անդամների միջև:

8. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ.

3) մասնակցելու քվեարկությանը:

9. Խորհրդի անդամը խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ:

10. Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան տեղակալը: Տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա բացակայության դեպքում` տեղակալը խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նիստերի հրավիրման և անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է տեսչական մարմինը:

13. Տեսչական մարմնի փաստաթղթաշրջանառության համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` խորհրդի քարտուղարություն) ղեկավարը խորհրդի քարտուղարն է (այսուհետ` քարտուղար):

14. Խորհրդի քարտուղարությունը`

1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու ապահովում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրումը.

3) խորհրդի նիստից հետո եռօրյա ժամկետում ապահովում է խորհրդի նիստերի արդյունքում ընդունված որոշումների և դրանց հանձնարարականների տրամադրումը տեսչական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց.

4) խորհրդի նիստից հետո եռօրյա ժամկետում տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակում է խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները.

5) խորհրդի անունից նախապատրաստում է հարցումներ` ուղղված պետական մարմիններին և հասարակական միավորումներին` խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

6) իրականացնում է խորհրդի որոշումների (դրանցում նշված ժամկետներում) կատարման ընթացքի մշտադիտարկումը և արդյունքների մասին զեկուցում խորհրդի նախագահին.

7) համակարգում է տեսչական մարմնի և գործարար միավորումների ներկայացուցիչների միջև համագործակցությունը.

8) իրականացնում է խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովումը:

15. Քարտուղարը`

1) կազմակերպում է քարտուղարության աշխատանքները.

2) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին.

3) ապահովում է խորհրդի աշխատանքներին նրա անդամների և հրավիրված անձանց մասնակցությունը.

4) խորհրդի` մասնավոր հատվածը ներկայացնող անդամների վերաբերյալ շահերի բախում առաջացնող հանգամանքների մասին տեղեկություն ստանալու դեպքում հայտնում է խորհրդի նախագահին, որը խորհրդի քննարկմանն է ներկայացնում այդ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունը.

5) իր բացակայության դեպքում լիազորում է քարտուղարության համապատասխան մասնագետին` ապահովել քարտուղարության բնականոն աշխատանքների կազմակերպումը:

16. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

17. Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

18. Քարտուղարը նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծը` այն համաձայնեցնելով խորհրդի նախագահի և տեսչական մարմնի ղեկավարի հետ:

19. Խորհրդի նիստի օրակարգը և դրա հետ կապված նյութերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ, իսկ արտահերթ նիստերի հրավիրման դեպքում` առնվազն երկու օր առաջ, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև այլ պատշաճ միջոցներով ուղարկվում են խորհրդի անդամներին և հրավիրված անձանց:

20. Խորհրդի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:

21. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ից ավելին:

22. Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:

23. Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

24. Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:

25. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ դրանք չհաստատելու դեպքում խորհուրդը կարող է ընդունել հարցը` իր համար ընդունելի տարբերակով, կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարական` հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու համար:

26. Խորհուրդը յուրաքանչյուր հերթական նիստում լսում և հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված տեսչական մարմնի գործունեության գնահատումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` հաջորդ նիստում` տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունը, որը խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ և ներկայացնում առաջարկություններ:

27. Խորհուրդը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին նախորդող նիստում քննարկում և հաստատում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով նախատեսված` տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը:

28. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի ղեկավարը:

29. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են խորհրդի նախագահը, խորհրդի անդամները և քարտուղարը: Խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2017
N 754-Ն
Որոշում