Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0752.040717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2017 թվականի N 752-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 17-րդ կետի հինգերորդ պարբերությունը «օրինակ`» բառից հետո լրացնել «ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ն,» բառերով, իսկ «լիարժեք փոխհատուցում» բառերից հետո` «օժանդակություն, ինչպես սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,» բառերով,

i

բ. 18-րդ կետի աղյուսակի 4-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|            |Քաղաքացի-   |Ինքնակամ կառույց    |Ինքնակամ կառույցի     |

|            |ներին կամ   |իրականացրած ԱԵԱ-ներ,|կորստի դեպքում`       |

|            |իրավաբանական|որոնք հանդիսանում են|դրամական փոխհատուցում`|

|            |անձանց սեփա-|հողամասի            |ինքնակամ կառույցի     |

|            |կանության   |սեփականատեր         |փոխարինման ամբողջ     |

|            |իրավունքով  |                    |արժեքի չափով` առանց   |

|            |պատկանող    |                    |15 տոկոս հավելավճարի  |

|            |հողամասի    |                    |                      |

|            |վրա առկա    |                    |                      |

|            |ինքնակամ    |                    |                      |

|            |կառույց     |                    |                      |

._____________________________________________________________________.

«.

գ. 18-րդ կետի աղյուսակի 4-րդ ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«._____________________________________________________________________.

|            |Համայնքային |Ինքնակամ կառույց    |Համայնքային կամ       |

|            |կամ պետական |իրականացրած ԱԵԱ     |պետական սեփականություն|

|            |սեփականու-  |                    |հանդիսացող հողամասի   |

|            |թյուն       |                    |վրա ինքնակամ կառույց  |

|            |հանդիսացող  |                    |իրականացրած ԱԵԱ-ին    |

|            |հողամասի    |                    |կտրամադրվի            |

|            |վրա առկա    |                    |վերականգնման          |

|            |ինքնակամ    |                    |օժանդակություն`       |

|            |կառույց     |                    |ինքնակամ կառույցի     |

|            |            |                    |փոխարինման արժեքի     |

|            |            |                    |չափով` հանած          |

|            |            |                    |օրինականացման ծախսերը:|

._____________________________________________________________________.

«.

i

դ. 19-րդ կետի երրորդ պարբերությունը «սեփականատերերը, և» բառերից հետո լրացնել «ինքնակամ կառույց իրականացրած անձինք,» բառերով,

i

ե. 21-րդ կետի յոթերորդ պարբերությունից հանել «Այնուամենայնիվ, գրանցում չունեցող ԱԵԱ պետք է օրինականացնեն իրենց շինությունը` փոխհատուցում ստանալու նպատակով:» նախադասությունը,

զ. 21-րդ կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«. Ոչ բնակելի շինությունների և կառույցների կորստի դեպքում կտրամադրվի փոխհատուցում և օժանդակություն հետևյալ կարգով.

ա. ԱԵԱ-ներին սեփականության իրավունքով պատկանող, օրինական շենքի, շինության և ցանկացած այլ ոչ բնակելի անշարժ գույքի կորստի դիմաց կտրամադրվի փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով գումարած հավելավճար` գույքի փոխարինման արժեքի 15 տոկոսի չափով,

բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում`

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող` ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն` ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:

գ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:

դ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ (տես ստորև).»,

i

է. «Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.

«23.1. Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով».

2) որոշման N 3 հավելվածի`

i

ա. 24-րդ կետի 5-րդ ենթակետը «(օրինակ`» բառից հետո լրացնել «ինքնակամ շինություն կառուցած ԱԵԱ-ն,» բառերով,

i

բ. 25-րդ կետի աղյուսակի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«.______________________________________________________________________.

|            |Քաղաքացի-   |Ինքնակամ կառույց    |Ինքնակամ կառույցի      |

|            |ներին կամ   |իրականացրած ԱԵԱ-ներ,|կորստի դեպքում`        |

|            |իրավաբանական|որոնք հանդիսանում են|դրամական փոխհատուցում` |

|            |անձանց սեփա-|հողամասի սեփականատեր|ինքնակամ կառույցի      |

|            |կանության   |                    |փոխարինման ամբողջ      |

|            |իրավունքով  |                    |արժեքի չափով` առանց 15 |

|            |պատկանող    |                    |տոկոս հավելավճարի      |

|            |հողամասի    |                    |                       |

|            |վրա առկա    |                    |                       |

|            |ինքնակամ    |                    |                       |

|            |կառույց     |                    |                       |

.______________________________________________________________________.

«.

գ. 25-րդ կետի աղյուսակի 3-րդ ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«.______________________________________________________________________.

|            |Համայնքային |Ինքնակամ կառույց    |Համայնքային կամ պետական|

|            |կամ պետական |իրականացրած ԱԵԱ     |սեփականություն         |

|            |սեփականու-  |                    |հանդիսացող հողամասի վրա|

|            |թյուն       |                    |ինքնակամ կառույց       |

|            |հանդիսացող  |                    |իրականացրած ԱԵԱ-ին     |

|            |հողամասի    |                    |կտրամադրվի վերականգնման|

|            |վրա առկա    |                    |օժանդակություն`        |

|            |ինքնակամ    |                    |ինքնակամ կառույցի      |

|            |կառույց     |                    |փոխարինման արժեքի      |

|            |            |                    |չափով` հանած           |

|            |            |                    |օրինականացման ծախսերը: |

.______________________________________________________________________.

«.

i

դ. 28-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում`

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող` ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն` ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը: «,

ե. 28-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:»,

i

զ. 29-րդ կետի 2-րդ ենթակետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ.

«Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1139-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 13-րդ և 88-րդ կետերի աղյուսակի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|              |             |Ինքնակամ   |Ինքնակամ կառույցի կորստի    |

|              |             |կառույց    |դեպքում` դրամական           |

|              |             |իրականացրած|փոխհատուցում` ինքնակամ      |

|              |             |քաղաքացիներ|կառույցի փոխարինման ամբողջ  |

|              |             |կամ իրավա- |արժեքի չափով (ոչ պակաս, քան |

|              |             |բանական անձ|շուկայական արժեքը)` առանց   |

|              |             |հանդիսացող |15% հավելավճարի             |

|              |             |ԱԵԱ-ներ,   |                            |

|              |             |որոնք      |                            |

|              |             |հանդիսանում|                            |

|              |             |են հողամասի|                            |

|              |             |սեփականատեր|                            |

._____________________________________________________________________.

«.

բ. 13-րդ և 88-րդ կետերի աղյուսակի 4-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«._____________________________________________________________________.

|              |             |Համայնքային|Համայնքային կամ պետական     |

|              |             |կամ պետական|սեփականություն հանդիսացող   |

|              |             |սեփականու- |հողամասի վրա ինքնակամ       |

|              |             |թյուն      |կառույց իրականացրած ԱԵԱ-ին  |

|              |             |հանդիսացող |կտրամադրվի վերականգնման     |

|              |             |հողամասի   |օժանդակություն` ինքնակամ    |

|              |             |վրա առկա   |կառույցի փոխարինման արժեքի  |

|              |             |ինքնակամ   |չափով` հանած օրինականացման  |

|              |             |կառույց    |ծախսերը:                    |

._____________________________________________________________________.

«.

i

գ. 87-րդ կետի հինգերորդ պարբերությունը «ապօրինի» բառից առաջ լրացնել «ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներ,» բառերով, իսկ «նպաստ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«, օժանդակություն` հողից բացի այլ ազդեցությունների, կորուստների դիմաց, ինչպես սահմանված է ՀՕՏԾ Իրավունքների մատրիցայում»,

դ. 90-րդ կետի երրորդ պարբերությունը «սեփականատերը և» բառերից հետո լրացնել «, ինքնակամ կառույց իրականացրած անձինք» բառերով,

i

ե. 92-րդ կետի «Բնակելի և ոչ բնակելի շինություններ» պարբերության վերնագրից հանել «և ոչ բնակելի» բառերը,

զ. 92-րդ կետի «Բնակելի և ոչ բնակելի շինություններ» պարբերությունից հանել «Ոչ բնակելի շինությունների դեպքում, ԱԵԱ-ները, որոնք գրանցում չունեն, կփոխհատուցվեն միայն գույքի օրինականացումից հետո:» նախադասությունը,

է. 92-րդ կետը «Բնակելի և ոչ բնակելի շինություններ» պարբերությունից հետո լրացնել նոր «Ոչ բնակելի շինություններ» պարբերությամբ.

«Ոչ բնակելի շինություններ

ա. ԱԵԱ-ներին սեփականության իրավունքով պատկանող, օրինական շենքի, շինության և ցանկացած այլ ոչ բնակելի անշարժ գույքի կորստի դեպքում` սեփականատերերին կտրամադրվի փոխհատուցում` կառույցի, շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով, և օժանդակություն` գույքի փոխարինման արժեքի 15 տոկոսի չափով:

բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում`

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող` ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն` ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:

գ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:

դ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ (տես ստորև).»,

i

ը. 93-րդ կետի (ii) ենթակետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու մասին» N 1196-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման հավելվածի`

i

ա. 11-րդ և 68-րդ կետերի աղյուսակի 3-րդ կետի երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|             |Քաղաքացի- |Ինքնակամ     |Ինքնակամ կառույցի կորստի      |

|             |ներին կամ |կառույց      |դեպքում` դրամական             |

|             |իրավաբանա-|իրականացրած  |փոխհատուցում` ինքնակամ        |

|             |կան անձանց|ԱԵԱ-ներ,     |կառույցի փոխարինման ամբողջ    |

|             |սեփականու-|որոնք        |արժեքի չափով` առանց 15 տոկոս  |

|             |թյան      |հանդիսանում  |հավելավճարի                   |

|             |իրավունքով|են հողամասի  |                              |

|             |պատկանող  |սեփականատեր  |                              |

|             |հողամասի  |             |                              |

|             |վրա առկա  |             |                              |

|             |ինքնակամ  |             |                              |

|             |կառույց   |             |                              |

._____________________________________________________________________.

«:

բ. 11-րդ և 68-րդ կետերի աղյուսակի 3-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«._____________________________________________________________________.

|             |Համայն-   |Ինքնակամ     |Համայնքային կամ պետական       |

|             |քային կամ |կառույց      |սեփականություն հանդիսացող     |

|             |պետական   |իրականացրած  |հողամասի վրա ինքնակամ կառույց |

|             |սեփականու-|ԱԵԱ          |իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի |

|             |թյուն     |             |վերականգնման օժանդակություն`  |

|             |հանդիսացող|             |ինքնակամ կառույցի փոխարինման  |

|             |հողամասի  |             |արժեքի չափով` հանած           |

|             |վրա առկա  |             |օրինականացման ծախսերը:        |

|             |ինքնակամ  |             |                              |

|             |կառույց   |             |                              |

._____________________________________________________________________.

«,

i

գ. 73-րդ կետի 3.3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում`

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող` ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն` ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:»,

դ. 73-րդ կետի 3.3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:»,

i

ե. 74-րդ կետի 2-րդ ենթակետը «չեն նվազեցվում:» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ.

«Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման հավելվածի`

i

ա. 12-րդ կետի և 82-րդ կետի աղյուսակի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|             |Քաղաքացի- |Ինքնակամ     |Ինքնակամ կառույցի կորստի      |

|             |ներին կամ |կառույց      |դեպքում` դրամական             |

|             |իրավաբանա-|իրականացրած  |փոխհատուցում` ինքնակամ        |

|             |կան անձանց|ԱԵԱ-ներ,     |կառույցի փոխարինման ամբողջ    |

|             |սեփականու-|որոնք        |արժեքի չափով` առանց 15 տոկոս  |

|             |թյան      |հանդիսանում  |հավելավճարի                   |

|             |իրավունքով|են հողամասի  |                              |

|             |պատկանող  |սեփականատեր  |                              |

|             |հողամասի  |             |                              |

|             |վրա առկա  |             |                              |

|             |ինքնակամ  |             |                              |

|             |կառույց   |             |                              |

._____________________________________________________________________.

«,

բ. 12-րդ կետի և 82-րդ կետի աղյուսակի 3-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«._____________________________________________________________________.

|             |Համայն-   |Ինքնակամ     |Համայնքային կամ պետական       |

|             |քային կամ |կառույց      |սեփականություն հանդիսացող     |

|             |պետական   |իրականացրած  |հողամասի վրա ինքնակամ կառույց |

|             |սեփականու-|ԱԵԱ          |իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի |

|             |թյուն     |             |վերականգնման օժանդակություն`  |

|             |հանդիսացող|             |ինքնակամ կառույցի փոխարինման  |

|             |հողամասի  |             |արժեքի չափով` հանած           |

|             |վրա առկա  |             |օրինականացման ծախսերը:        |

|             |ինքնակամ  |             |                              |

|             |կառույց   |             |                              |

._____________________________________________________________________.

«,

գ. 82-րդ կետի «3. Փոխհատուցում և վերականգնման օժանդակություն ստանալու իրավունքները» բաժնի 3.3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Ինքնակամ կառույցի կորստի դեպքում`

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող` ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում` շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն` ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:

Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:»,

i

դ. 83-րդ կետի 2-րդ ենթակետը «չեն նվազեցվում:» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ.

«Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2017
N 752-Ն
Որոշում