Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0749.040717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2017 թվականի N 749-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 297-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1330-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) «կիսամյակ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «ուսումնական տարի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Պետությունն ուսանողական նպաստի ձևով, մրցութային հիմունքով, ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար հատկացված անվճար ուսուցման տեղում`

1) մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին` մինչև ուսումնառության ավարտը.

2) 19 և ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին` մինչև 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո` թափուր տեղի առկայության դեպքում.

3) միջնակարգ կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին.

4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. առանց ծնողական խնամքի մնացած կամ նրանց թվին պատկանող անձանց, որոնց վճարվում է կրթաթոշակ` տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

բ. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, որոնց, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում) դիմորդներից ամենաբարձր միավոր ունեցող անձանց (ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում)` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 651-Ն որոշմամբ սահմանված կարգով ուսումնական հաստատություն ընդունված` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:

7. ՈՒսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում` ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները` անվճար ուսուցման համակարգ: ՈՒսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար և վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:».

i

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. ՈՒսանողների առաջադիմությունը որոշվում է նախորդ ուսումնական տարվա գնահատականների, այդ թվում` դիֆերենցիալ ստուգարքների, միջին թվաբանականի 0,01-ի ճշտությամբ:

7.2 Փոխատեղման ժամանակ առաջադիմության արդյունքների հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը տրվում է`

1) պետական կրթական չափորոշիչով հաստատված ընդհանուր մասնագիտական, հատուկ մասնագիտական առարկաներից առավել բարձր միավոր ստացած ուսանողներին.

2) նախորդ տարում անվճար համակարգում սովորող ուսանողներին.

3) քիչ բացակայություններ ունեցող ուսանողներին.

4) սոցիալապես առավել անապահով վիճակում գտնվող ուսանողներին (համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում).

5) զինվորական ծառայությունից զորացրված ուսանողներին:».

i

4) 15-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունված» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2017
N 749-Ն
Որոշում