Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0666.300617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2017 թվականի N 666-Ա

 

ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության համապատասխան ներկայացուցիչների միջև հանդիպումներին մասնակցելու և երկկողմ փաստաթղթեր ստորագրելու նպատակով 2017 թվականի հունիսի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման գիշերավարձի և հունիսի 30-ի օրապահիկի հետ կապված ծախսերը ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.06.2017
N 666-Ա
Որոշում