041.0665.300617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2017 թվականի N 665-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2020 թվականի մայիսի 1-ը էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 14.09.17 թիվ 1021-Ա, 21.03.18 թիվ 278-Ա, 18.10.2018 թիվ 1387-Ա, 30.01.2020 թիվ 99-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հունիսի 30-ի
N 665-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (աշխատանքային խմբի
ղեկավար) (համաձայնությամբ)
Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային
խմբի համաղեկավար)
Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Վ. Հովհաննիսյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
(համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական
դեպարտամենտի պետի տեղակալ
Ն. Գաբրիելյան - Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Մելիքյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես
կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
(համաձայնությամբ)
Գ. Թովմասյան - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ
(համաձայնությամբ)
Վ. Շահնազարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական
վարչության թիվ 3 բաժնի պետ
Ա. Անտոնյան - ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ
Կ. Սահակյան - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի
քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և
ընտրական հանցագործությունների քննության
վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր
հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
(համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր
վարչության բաժանմունքի պետ
Լ. Սահակյան - Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության
պետ (համաձայնությամբ)
Վ. Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
Ն. Զեյնալյան - ՀՀ արդարադատության նախարարի օգնական
Ա. Խաչատրյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական
տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական
համակարգերի փոփոխությունների կառավարման և
ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր հարկային
տեսուչ
Ա. Մկրտչյան - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների
հանձնաժողովի քարտուղար
(հավելվածը փոփ. 30.01.2020 թիվ 99-Ա, 31.07.2020 թիվ 883-Ա որոշումներ)