Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ...

 

 

040.0728.280617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2017 թվականի N 728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 65, ինչպես նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 18 միջին մասնագիտական և 280 նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը`

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերի ըստ ոլորտների և մասնագիտությունների բաշխման վերաբերյալ` հիմք ընդունելով աշխատանքի շուկայի (առաջարկի և պահանջարկի, զբաղվածության և գործազրկության) առկա վիճակի վերլուծության արդյունքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 23-ի

N 728-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պետական լիազորված մարմնի և  ոլորտի անվանումը            |Տեղերի  |

|ը/կ|                                                        |թիվը    |

|___|________________________________________________________|________|

|1. |Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության         |        |

|   |նախարարություն                                          |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 2. Արվեստ                                         |500     |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 4. Գործավարություն, վարչարարություն և  իրավունք   |110     |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 6. Տեղեկատվություն և  հաղորդակցման տեխնոլոգիաներ  |270     |

|   |(ՏՀՏ)                                                   |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 7. ճարտարագիտական, արդյունաբերություն և           |1215    |

|   |շինարարություն                                          |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 8. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն,         |65      |

|   |անտառային տնտեսություն և  ձկնային տնտեսություն          |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 9. Առողջապահություն և  սոցիալական աշխատանք        |25      |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)                  |1642    |

|___|________________________________________________________|________|

|   |Պահուստային տեղեր                                       |50      |

|___|________________________________________________________|________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                                                |3877    |

|___|________________________________________________________|________|

| 2.|Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր         |        |

|   |Հայաստանի Հանրապետության ոստիկանություն                 |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)                  |400     |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 23-ի

N 728-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պետական լիազորված մարմնի և  ոլորտի անվանումը            |Տեղերի  |

|ը/կ|                                                        |թիվը    |

|___|________________________________________________________|________|

|1. |Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության         |        |

|   |նախարարություն                                          |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 01. Կրթություն                                    |216     |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 02. Արվեստ                                        |1018    |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և      |47      |

|   |տեղեկատվություն                                         |        |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և  իրավունք  |1936    |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 05. Բնական գիտություններ, մաթեմատիկա և            |30      |

|   |վիճակագրություն                                         |        |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 06. Տեղեկատվություն և  հաղորդակցման տեխնոլոգիաներ |862     |

|   |(ՏՀՏ)                                                   |        |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և       |775     |

|   |շինարարություն                                          |        |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն,        |282     |

|   |անտառային տնտեսություն և  ձկնային տնտեսություն          |        |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 09. Առողջապահություն և  սոցիալական աշխատանք       |1370    |

|   |________________________________________________________|________|

|   |Ոլորտ 10. Սպասարկում                                    |582     |

|   |________________________________________________________|________|

|   |Պահուստային տեղեր                                       |595     |

|____________________________________________________________|________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                                                |7713    |

|____________________________________________________________|________|

| 2.|Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն       |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 01. Կրթություն                                    |2       |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 02. Արվեստ                                        |89      |

|____________________________________________________________|________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                                                |91      |

|____________________________________________________________|________|

| 3.|Հայաստանի Հանրապետության սպորտի և  երիտասարդության      |        |

|   |հարցերի նախարարություն                                  |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 01. Կրթություն                                    |90      |

|___|________________________________________________________|________|

| 4.|Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր         |        |

|   |քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն              |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և       |5       |

|   |շինարարություն                                          |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 10. Սպասարկում                                    |10      |

|____________________________________________________________|________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                                                |15      |

|____________________________________________________________|________|

| 5.|Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր         |        |

|   |Հայաստանի Հանրապետության ոստիկանություն                 |        |

|___|________________________________________________________|________|

|   |Ոլորտ 10. Սպասարկում                                    |80      |

|___|________________________________________________________|________|

|   |Պահուստային                                             |3       |

|____________________________________________________________|________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                                                |83      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2017
N 728-Ն
Որոշում