030.0497.280617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԹԻՎ TF0A4543 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի մարտի 21-ին և 2017 թվականի ապրիլի 28-ին ստորագրված «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարության ծրագրի իրականացում» թիվ TF0A4543 դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
28 հունիսի 2017 թվականի
ՆՀ-497-Ն