010.0101.280617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 12-րդ գլխի և 98-րդ հոդվածի վերնագրերը, 98-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «մասնակցող» բառից հետո լրացնել «կամ հանցագործության մասին հաղորդում տվող» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «341,» թվից հետո լրացնել «341.1, 341.2,» թվերով.
2) 6-րդ մասը «154.2» թվից հետո լրացնել «, 314.2, 314.3» թվերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
28 հունիսի 2017 թվականի
ՀՕ-101-Ն