Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2017  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0099.280617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները,» բառերից հետո լրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումները,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը,» բառերից հետո լրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «նախարարների» բառից հետո լրացնել «կամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումները:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

28 հունիսի 2017 թվականի

ՀՕ-99-Ն

 

 

pin
ՀՀ 09.06.2017
N ՀՕ-99-Ն օրենք