Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՕՐԱՊԱՀԻԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ...

 

01.05.2022 -

040.0711.260617

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2017 թվականի N 711-Ն

 

i

ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՕՐԱՊԱՀԻԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը և 117-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 06.12.2018 թիվ 1397-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

i

1. Սահմանել, որ հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`

1) Արցախի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) գործուղման օրապահիկի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակվող ցանկով սահմանված օրապահիկի ծախսի գումարը չգերազանցող գումարի չափով.

3) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը (բացառությամբ տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի)` դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության)` տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 30 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակվող ցանկով օրապահիկի ծախսի չափ նախատեսված լինելու դեպքում` այդ գումարը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է.

4) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին հարկ վճարողի կողմից տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում` աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերը չգերազանցող գումարների չափով:

(1-ին կետը փոփ. 06.12.2018 թիվ 1397-Ն (գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա), 13.12.2018 թիվ 1460-Ն, 07.04.22 թիվ 439-Ն որոշումներ)

1.1. Եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

(1.1-ին կետը լրաց. 06.12.2018 թիվ 1397-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

2. Սույն որոշման իմաստով`

1) դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի` մինչև վեց ամիս ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական, սեյսմաբանական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական, արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, հնագիտական, համաճարակաբանական, գյուղատնտեսական և բնապահպանական հետազոտությունը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, հնագիտական պեղումները, գիտական արշավները, եթե դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնակավայրերից դուրս.

i

2) տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատողների աշխատավայրերի հաճախակի վերատեղաբաշխմամբ կատարվող էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման և սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2017
N 711-Ն
Որոշում