Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ԸՍՏ ՎՏԱՆԳ ...

 

 

040.0689.230617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2017 թվականի N 689-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ընդերքօգտագործման թափոնների` ըստ վտանգավորության դասակարգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների` ըստ վտանգավորության դասակարգման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 15-ի

N 689-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ` թափոններ) վտանգավորության դասը սահմանվում է շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության աստիճանով` թափոնի անուղղակի կամ ուղղակի ազդեցության դեպքում` համաձայն հետևյալ չափանիշների`

 

._____________________________________________________________________.

|NN |Շրջակա        |Թափոնների` շրջակա միջավայրի   |Թափոնի             |

|ը/կ|միջավայրի վրա |համար վտանգավորության դասին   |վտանգավորության    |

|   |թափոնների     |դասելու չափանիշները           |դասը շրջակա        |

|   |վնասակար      |                              |միջավայրի համար    |

|   |ազդեցության   |                              |                   |

|   |աստիճանը      |                              |                   |

|___|______________|______________________________|___________________|

|1. |ՇԱՏ ԲԱՐՁՐ     |Էկոլոգիական համակարգն         |I ԴԱՍ              |

|   |              |անդառնալիորեն խախտված է:      |ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ |

|   |              |Վերականգնման ժամանակահատվածը  |                   |

|   |              |բացակայում է:                 |                   |

|___|______________|______________________________|___________________|

|2. |ԲԱՐՁՐ         |Էկոլոգիական համակարգը խիստ    |II ԴԱՍ             |

|   |              |խախտված է: Վերականգնման       |ԲԱՐՁՐ              |

|   |              |ժամանակահատվածը 30 տարուց     |ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ    |

|   |              |պակաս չէ` վտանգավոր           |                   |

|   |              |ազդեցության աղբյուրի լրիվ     |                   |

|   |              |վերացումից հետո:              |                   |

|___|______________|______________________________|___________________|

|3. |ՄԻՋԻՆ         |Էկոլոգիական համակարգը խախտված |III ԴԱՍ            |

|   |              |է: Վերականգնման               |ՉԱՓԱՎՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ  |

|   |              |ժամանակահատվածը 10 տարուց     |                   |

|   |              |պակաս չէ` գոյություն ունեցող  |                   |

|   |              |աղբյուրից վտանգավոր           |                   |

|   |              |ազդեցության նվազումից հետո:   |                   |

|___|______________|______________________________|___________________|

|4. |ՑԱԾՐ          |Էկոլոգիական համակարգը խախտված |IV ԴԱՍ             |

|   |              |է: Ինքնավերականգնման          |ՔԻՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ      |

|   |              |ժամանակահատվածը 3 տարուց պակաս|                   |

|   |              |չէ:                           |                   |

|___|______________|______________________________|___________________|

|5. |ՇԱՏ ՑԱԾՐ      |Էկոլոգիական համակարգը         |V ԴԱՍ              |

|   |              |գործնականորեն խախտված չէ:     |ԳՈՐԾՆԱԿԱՆՈՐԵՆ      |

|   |              |                              |ԱՆՎՏԱՆԳ            |

._____________________________________________________________________.

 

2. Թափոնների` շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին դասելն իրականացվում է հաշվարկային մեթոդով:

3. Թափոնների` շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին հաշվարկային մեթոդով դասելն իրականացվում է շրջակա միջավայրի վրա թափոնի ազդեցության դեպքում դրա վտանգավորության աստիճանը բնութագրող (K) ցուցանիշի հիման վրա, որը հաշվարկվում է թափոնը կազմող նյութերի (այսուհետ` թափոնի բաղադրիչներ) վտանգավորության ցուցանիշների գումարով, շրջակա միջավայրի համար (Ki):

4. Թափոնների բաղադրիչների ցանկը և դրանց քանակական պարունակությունը հաստատվում են ըստ ելային հումքի բաղադրության և դրա վերամշակման տեխնոլոգիական պրոցեսների կամ քիմիական քանակական անալիզի արդյունքների:

5. Թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի ցուցանիշը (Ki) հաշվարկվում է, որպես թափոնի բաղադրիչների կոնցենտրացիաների (Ci) և շրջակա միջավայրի համար դրա վտանգավորության աստիճանի գործակցի (Wi) հարաբերություն:

6. Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակիցը թափոնի բաղադրիչի քանակին թվապես հավասար պայմանական ցուցանիշ է, որից ցածր արժեքի դեպքում թափոնը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի թողնում: Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակցի չափման միավորը պայմանականորեն ընդունվում է որպես մգ/կգ:

7. Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակցի որոշման համար ըստ թափոնի յուրաքանչյուր բաղադրիչի հաստատվում են տարբեր բնական միջավայրերում շրջակա միջավայրի համար դրանց վտանգավորության հետևյալ աստիճանները`

 

._____________________________________________________________________.

|NN |Թափոնի բաղադրիչի   |Թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանը    |

|ը/կ|վտանգավորության    |շրջակա միջավայրի համար` ըստ յուրաքանչյուր    |

|   |առաջնային          |բաղադրիչի                                    |

|   |ցուցանիշները       |_____________________________________________|

|   |                   |     1     |    2     |    3      |     4    |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|1. |ՍԹԿհ1 (ՄԹԿ2), մգ/կգ|<1         |1-10      |10.1-100   |>100      |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|2. |Վտանգավորության    |1          |2         |3          |չի        |

|   |դասը հողում        |           |          |           |հաստատվում|

|___|___________________|___________|__________|___________|__________|

|3. |ՍԹԿջ (ՄԹՄ, ԱՄԱՄ)   |<0.01      |0.01-0.1  |0.11-1     |>1        |

|   |մգ/լ               |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|4. |Տնտեսական-խմելու   |1          |2         |3          |4         |

|   |ջրում              |           |          |           |          |

|   |վտանգավորության    |           |          |           |          |

|   |դասը               |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|5. |ՍԹԿձ.տ. (ԱՄԱՄ),    |<0.001     |0.001-0.1 |0.011-0.1  |>0.1      |

|   |մգ/լ               |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|6. |Ձկնաբուծական       |1          |2         |3          |4         |

|   |նպատակով           |           |          |           |          |

|   |օգտագործվող ջրում  |           |          |           |          |

|   |վտանգավորության    |           |          |           |          |

|   |դասը               |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|7. |ՍԹԿմ.օ.            |<0.01      |0.01-0.1  |0.11-1     |>1        |

|   |(ՍԹԿա.մ,ԱՄԱՄ) մգ/մ3|           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|8. |Վտանգավորության    |1          |2         |3          |4         |

|   |դասը մթնոլորտային  |           |          |           |          |

|   |օդում              |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|9. |ՍԹԿս.մ. (ԱԹՄ, ԱԹՊ),|<0.01      |0.01-1    |1.1-10     |>10       |

|   |մգ/կգ              |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|10.|Ig (S, մգ/լ/ՍԹԿջ,  |>5         |5-2       |1.9-1      |<1        |

|   |մգ.լ)3             |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|11.|Ig (Cհագ,          |>5         |5-2       |1.9-1      |<1        |

|   |մգ/մ3/ՍԹԿա.գ)      |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|12.|Ig (Cհագ,          |>7         |7-3.9     |3.8-1.6    |<1.6      |

|   |մգ/մ3/ՍԹԿմ.օ կամ   |           |          |           |          |

|   |ՍԹԿա.մ)            |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|13.|Ig Kow             |>4         |4-2       |1.9-0      |<0        |

|   |(օկտանոլ/ջուր)     |           |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|14.|LD50 մգ/կգ         |<15        |15-150    |151-5000   |>5000     |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|15.|LC50 մգ/մ3         |<500       |500-5000  |5001-50000 |>50000    |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|16.|LC50 ջր., մգ/լ/96ժ.|<1         |1-5       |5.1-100    |>100      |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|17.|ԿԴ=ԹԿՊ5/ԹՔՊ 100%   |<0.1       |0.01-1.0  |1.0-10     |>10       |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|18.|Կայունությունը     |առավել     |վտանգավո- |արտադրանքի |պակաս     |

|   |(կերպափոխությունը  |թունավոր   |րության   |առաջացումը,|թունավոր  |

|   |շրջակա միջավայրում)|արտադրանքի |այլ չափա- |որի        |արտադրանքի|

|   |                   |առաջացումը,|նիշերով   |թունունա-  |առաջացումը|

|   |                   |այդ թվում` |առավել    |կությունը  |          |

|   |                   |օժտված նոր |արտահայտ- |մոտ է      |          |

|   |                   |հատկու-    |ված       |ելանյութի  |          |

|   |                   |թյուններով |ներգործու-|թունունա-  |          |

|   |                   |կամ հեռավոր|թյուն     |կությանը   |          |

|   |                   |հետևանքնե- |ունեցող   |           |          |

|   |                   |րով        |արտադրանքի|           |          |

|   |                   |           |առաջացումը|           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|19.|Կենսակուտակում     |արտահայտ-  |կուտակում |կուտակում  |կուտակում |

|   |(վարքը սննդային    |ված        |մի քանի   |օղակներից  |տեղի չի   |

|   |շղթայում)          |կուտակում  |օղակներում|մեկում     |ունենում  |

|   |                   |բոլոր      |          |           |          |

|   |                   |օղակներում |          |           |          |

|___|___________________|___________|__________|___________|__________|

|   |Բալ                |1          |2         |3          |4         |

._____________________________________________________________________.

 

8. Սույն կարգի 7-րդ կետում օգտագործված հապավումները ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Հապավումների ցանկը

 

._____________________________________________________________________.

|ՍԹԿհ (մգ/կգ)       |Հողում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա|

|___________________|_________________________________________________|

|ՄԹԿ                |Մոտավոր թույլատրելի կոնցենտրացիա                 |

|___________________|_________________________________________________|

|ՍԹԿջ (մգ/լ)        |Տնտեսական-խմելու և  կոմունալ կենցաղային          |

|                   |ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրում նյութի     |

|                   |սահմանային թույլատրելի կոնցենտրացիա              |

|___________________|_________________________________________________|

|ՄԹՄ                |Մոտավոր թույլատրելի մակարդակ                     |

|___________________|_________________________________________________|

|ԱՄԱՄ               |Ազդեցության մոտավոր անվտանգ մակարդակ             |

|___________________|_________________________________________________|

|ՍԹԿձ.տ. (մգ/լ)     |Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտների     |

|                   |ջրում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |

|___________________|_________________________________________________|

|ՍԹԿմ.օ. (մգ/մ3)    |Բնակավայրերի մթնոլորտային օդում նյութի միջին     |

|                   |օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիա       |

|___________________|_________________________________________________|

|ՍԹԿա.մ. (մգ/մ3)    |Բնակավայրերի մթնոլորտային օդում նյութի միանվագ   |

|                   |առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |

|___________________|_________________________________________________|

|ՍԹԿա.գ. (մգ/մ3)    |Աշխատանքային գոտու օդում նյութի միանվագ          |

|                   |առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |

|___________________|_________________________________________________|

|ԱԹՊ                |Առավելագույն թույլատրելի պարունակություն         |

|___________________|_________________________________________________|

|ԱԹՊ                |Առավելագույն թույլատրելի մակարդակ                |

|___________________|_________________________________________________|

|Տ (մգ/լ)           |Թափոնի բաղադրիչի (նյութի) լուծելիությունը ջրում  |

|                   |20 oC-ում                                        |

|___________________|_________________________________________________|

|Cհագ(մգ/մ3)        |Նյութի հագեցնող կոնցենտրացիան օդում 20 oC-ում և  |

|                   |նորմալ ճնշման տակ                                |

|___________________|_________________________________________________|

|Kow                |Օկտանոլ/ջուր համակարգում 20 oC-ում բաշխման       |

|                   |գործակից                                         |

|___________________|_________________________________________________|

|LD50 (մգ/կգ)       |Բաղադրիչի միջին մահացու չափաքանակը` արտահայտված  |

|                   |գործող նյութի միլիգրամներով 1 կգ կենդանի քաշի    |

|                   |նկատմամբ, որը բերում է փորձարկվող կենդանիների    |

|                   |50%-ի մահվան միանգամյա ներբերանային ներարկման    |

|                   |դեպքում                                          |

|___________________|_________________________________________________|

|LDմաշկ50 (մգ/կգ)   |Բաղադրիչի միջին մահացու չափաքանակը` արտահայտված  |

|                   |գործող նյութի միլիգրամներով 1 կգ կենդանի քաշի    |

|                   |նկատմամբ, որը բերում է փորձարկվող կենդանիների    |

|                   |50%-ի մահվան միանգամյա մաշկին քսելիս`            |

|                   |միասնականացված պայմաններում                      |

|___________________|_________________________________________________|

|LC50 (մգ/մ3)       |Նյութի միջին մահացու կոնցենտրացիա, որը բերում է  |

|                   |փորձարկվող կենդանիների 50%-ի մահվան ինհալացիոն   |

|                   |ճանապարհով ներթափանցելու դեպքում` միասնականացված |

|                   |պայմաններում                                     |

|___________________|_________________________________________________|

|ԿԴ=ԹԿՊ5/ԹՔՊ        |Կենսաբանական տրոհում (դիսիմիլացում)              |

|___________________|_________________________________________________|

|LC5ջուր50          |Նյութի միջին մահացու կոնցենտրացիան ջրում, որը    |

|(մգ/լ/96ժ)         |բերում է փորձարկվող ջրային կենդանիների 50%-ի     |

|                   |մահվան (օրինակ) ձկների 96 ժամից հետո             |

|___________________|_________________________________________________|

|ԹԿՊ5               |Թթվածնի կենսաբանական պահանջարկ                   |

|___________________|_________________________________________________|

|ԹՔՊ                |Թթվածնի քիմիական պահանջարկ                       |

|___________________|_________________________________________________|

|ՍԹԿ ս.մ. (մգ/կգ)   |Սննդամթերքում նյութի սահմանային թույլատրելի      |

|                   |կոնցենտրացիա                                     |

._____________________________________________________________________.

 

9. Wi-ի հաշվարկի համար օգտագործվող ցուցանիշների ցանկում ներառվում է տեղեկատվության ապահովման ցուցանիշը` շրջակա միջավայրի համար թափոնների բաղադրիչների վտանգավորության աստիճանի առաջնային ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվության բացակայության հաշվառման նպատակով:

10. Տեղեկատվության ապահովման ցուցանիշը հաշվարկվում է հաստատված ցուցանիշների թիվը (n) 12-ի բաժանելով (N` շրջակա միջավայրի համար թափոնների բաղադրիչների առավել կարևոր, վտանգավորության առաջնային ցուցանիշների քանակն է):

11. Բալերը ներկայացվում են տեղեկատվության ապահովման փոփոխման հետևյալ տիրույթներով`

 

._____________________________________________________________________.

|Տեղեկատվության ապահովման փոփոխության տիրույթներ (n/N)  |Բալ          |

|<0.5 (n<6)                                             |1            |

|0.5-0.7 (n=6-8)                                        |2            |

|0.71-0.9 (n=9-10)                                      |3            |

|>0.9 (n>11)                                            |4            |

._____________________________________________________________________.

 

12. Ըստ թափոնի բաղադրիչների` շրջակա միջավայրի համար վտանգավորության աստիճանների, տարբեր բնական միջավայրերում հարաբերական վտանգավորության ցուցանիշը (շրջակա միջավայրի համար (Xi) հաշվարկվում է որպես բոլոր պարամետրերի գումարային բալերի և այդ պարամետրերի քանակի հարաբերություն:

13. Wi գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևերից մեկով`

 

.____   4-4/Zi;                1

Lg Wi =    |       Zi;                    2

|____   2+4/(6-Zi)             4

|

.____

 

Որտեղ` Zi=4Xi/3-1/3

 

14. Վտանգավոր թափոնների առավել տարածված բաղադրիչների համար Wi գործակիցները ներկայացված են N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2

 

Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի

գործակիցը թափոնների առանձին բաղադրիչների համար

 

.___________________________________________________________.

|Բաղադրիչի անվանումը     |Xi      |Zi     |Lg Wi   |Wi      |

|________________________|________|_______|________|________|

|Ալդրին                  |1,857   |2,14   |2,14    |138     |

|________________________|________|_______|________|________|

|Բենզ (ա)պիրեն           |1,6     |1,8    |1,778   |59,97   |

|________________________|________|_______|________|________|

|Բենզոլ                  |2,125   |2,5    |2,5     |316,2   |

|________________________|________|_______|________|________|

|Հեքսաքլորբենզոլ         |2,166   |2,55   |2,55    |354     |

|________________________|________|_______|________|________|

|2-4 դինիտրոֆենոլ        |1,5     |1,66   |1,66    |39,8    |

|________________________|________|_______|________|________|

|Դի (ո)բութիլֆտալատ      |2       |2,33   |2,33    |215,44  |

|________________________|________|_______|________|________|

|Դիօքսիններ              |1,4     |1,533  |1,391   |24,6    |

|________________________|________|_______|________|________|

|Դիքլորպրոպեն            |2,2     |2,66   |2,66    |398     |

|________________________|________|_______|________|________|

|Դիմեթիլֆտալատ           |2,166   |2,555  |2,555   |358,59  |

|________________________|________|_______|________|________|

|Դիքլորֆենոլ             |1,5     |1,66   |1,66    |39,8    |

|________________________|________|_______|________|________|

|Դիքլորդիֆենիլեռքլորէթան |2       |2,33   |2,33    |213,8   |

|________________________|________|_______|________|________|

|Կադմիում                |1,42    |1,56   |1,43    |26,9    |

|________________________|________|_______|________|________|

|Լինդան                  |2,25    |2,66   |2,66    |463,4   |

|________________________|________|_______|________|________|

|Մանգան                  |2,30    |2,37   |2,73    |537,0   |

|________________________|________|_______|________|________|

|Պղինձ                   |2,17    |2,56   |2,56    |358,9   |

|________________________|________|_______|________|________|

|Մկնդեղ                  |1,58    |1,77   |1,74    |55,0    |

|________________________|________|_______|________|________|

|Նավթալին                |2,285   |2,714  |2,714   |517,9   |

|________________________|________|_______|________|________|

|Նիկել                   |1,83    |2,11   |2,11    |128,8   |

|________________________|________|_______|________|________|

|N-նիտրոզոդիֆենիլամին    |2,8     |3,4    |3,4     |2511,88 |

|________________________|________|_______|________|________|

|Պենտաքլորբիֆենիլներ     |1,6     |1,8    |1,778   |59,98   |

|________________________|________|_______|________|________|

|Պենտաքլորֆենոլ          |1,66    |1,88   |1,88    |75,85   |

|________________________|________|_______|________|________|

|Սնդիկ                   |1,25    |1,33   |1,00    |10,0    |

|________________________|________|_______|________|________|

|Ստրոնցիում              |2,86    |3,47   |3,47    |2951    |

|________________________|________|_______|________|________|

|Արծաթ                   |2,14    |2,52   |2,52    |331,1   |

|________________________|________|_______|________|________|

|Կապար                   |1,46    |1,61   |1,52    |33,1    |

|________________________|________|_______|________|________|

|Տետրաքլորէթան           |2,4     |2,866  |2,866   |735,6   |

|________________________|________|_______|________|________|

|Տոլուոլ                 |2,5     |3      |3       |1000    |

|________________________|________|_______|________|________|

|Եռքլորբենզոլ            |2,33    |2,77   |2,77    |598,4   |

|________________________|________|_______|________|________|

|Ֆենոլ                   |2       |2,33   |2,33    |215,44  |

|________________________|________|_______|________|________|

|Ֆուրաններ               |2,166   |2,55   |2,55    |359     |

|________________________|________|_______|________|________|

|Քլորոֆորմ               |2       |2,333  |2,333   |215,4   |

|________________________|________|_______|________|________|

|Քրոմ                    |1,75    |2,00   |2,00    |100,0   |

|________________________|________|_______|________|________|

|Ցինկ                    |2,25    |2,67   |2,67    |463,4   |

|________________________|________|_______|________|________|

|Էթիլբենզոլ              |2,286   |2,714  |2,714   |517,9   |

.___________________________________________________________.

 

15. Թափոնի բաղադրիչի` շրջակա միջավայրի համար վտանգավորության աստիճանի ցուցանիշը Ki հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ki=Ci/Wi

 

որտեղ`

Ci - վտանգավոր թափոնում i-րդ բաղադրիչի կոնցենտրացիան (մգ/կգ թափոնի)

Wi - շրջակա միջավայրի համար վտանգավոր թափոնի i-րդ բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակից (մգ/կգ)

 

K=K1+K2 + ............+ Kn,

 

որտեղ

K - շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության աստիճանի ցուցանիշ

K1 + K2,....... Kn - շրջակա միջավայրի համար թափոնի առանձին բաղադրիչների վտանգավորության աստիճանների ցուցանիշները:

16. Հաշվարկային մեթոդով թափոնների` վտանգավորության դասին դասելը, ըստ շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության աստիճանի ցուցանիշի, իրականացվում է համաձայն հետևյալ աղյուսակի`

 

._______________________________________________.

|Թափոնի վտանգավորության |Շրջակա միջավայրի համար |

|դասը                   |թափոնի վտանգավորության |

|                       |աստիճանը (K)           |

|_______________________|_______________________|

|I                      |10(6)>/=K>10(4)        |

|_______________________|_______________________|

|II                     |10(4)>/=K>10(3)        |

|_______________________|_______________________|

|III                    |10(3)>/=K>10(2)        |

|_______________________|_______________________|

|IV                     |10(2)>/= K>10          |

|_______________________|_______________________|

|V                      |K

._______________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 15-ի

N 689-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ` թափոններ) օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ, եթե դրա կառուցվածքային ամբողջականության խախտման արդյունքում եղած փլուզման կամ տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտմամբ իրականացված շահագործման (այսուհետ` ոչ ճիշտ շահագործում) հետևանքները կարճաժամկետ կամ երկարաժամկետ ապագայում կարող են հանգեցնել`

1) կյանքի կորստի անժխտելի հավանականության.

2) մարդու առողջության նկատմամբ լուրջ վտանգի.

3) թափոնների օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման:

2. Թափոնների օբյեկտը դասակարգվում է «Ա» կատեգորիայի հետևյալի հիման վրա`

1) փլուզում` կապված կառուցվածքային անսարքության կամ ոչ ճիշտ շահագործման հետ.

2) վտանգավոր թափոնների բաղադրությունը.

3) վտանգավոր նյութերի բաղադրությունը:

3. Թափոնների օբյեկտն ըստ վտանգավորության կատեգորիայի դասակարգելիս դիտարկվում են սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր երեք պարամետրերը:

4. Եթե թափոնների օբյեկտը համարվում է «Ա» կատեգորիայի օբյեկտ, հիմնվելով նշված պարամետրերից որևէ մեկի վրա, ապա թափոնների օբյեկտի ընդհանուր դասակարգումը «Ա» կատեգորիայի է և մյուս երկու պարամետրերը դիտարկելու անհրաժեշտություն չկա:

5. Եթե երեք պարամետրերից ոչ մեկը չի հանգեցնում «Ա» կատեգորիայի դասակարգման, ապա թափոնների օբյեկտի ընդհանուր դասակարգումը «Ա» կատեգորիայի չէ:

6. Իներտ թափոններ կամ չաղտոտված հող պարունակող օբյեկտների համար կիրառելի է միայն առաջին պարամետրը (փլուզում` կապված կառուցվածքային ամբողջականության խախտման հետ):

7. Այն թափոնների օբյեկտների համար, որոնք հիմնականում վտանգավոր թափոններ են պարունակում, երկրորդ պարամետրը կարող է ուղիղ կերպով հանգեցնել «Ա» կատեգորիայի դասակարգման:

8. Թափոնների օբյեկտի ներկայացրած պոտենցիալ վտանգը կարող է փոփոխության ենթարկվել շահագործման և փակման միջև ընկած ժամանակահատվածում: Հետևաբար դասակարգման վերանայում պետք է իրականացվի թափոնների օբյեկտի շահագործման ավարտի ժամանակ, եթե ոչ ավելի վաղ:

 

II. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՃԻՇՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

9. Եթե թափոնների օբյեկտի կառուցվածքային ամբողջականության խախտման արդյունքում եղած փլուզումը, անկախ թափոնների օբյեկտի տեսակից, կարող է հանգեցնել լուրջ վտանգների մարդու առողջության համար կամ թափոնների օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ:

10. Եթե թափոնների օբյեկտի ոչ ճիշտ շահագործումը կարող է կարճաժամկետ կամ երկարաժամկետ ապագայում հանգեցնել լուրջ վտանգների մարդու առողջության համար կամ թափոնների օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ:

11. Պոչանքների ամբարտակների կառուցվածքային ամբողջականության խախտման պարագայում համարվում է, որ մարդկային կյանքերը վտանգված են ջրի կամ խյուսի` գետնից 0.7 մ և ավելի բարձրության և 0.5 մ/վ և ավելի արագության դեպքում: Մարդկային կյանքերի կորստի և մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնելու հավանականությունը գնահատելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները`

1) թափոնների օբյեկտի չափերը.

2) թափոնների օբյեկտում գտնվող թափոնների տեսակն ու ծավալը.

3) տեղագրությունը, ներառյալ խոնավացման հատկությունները, օրինակ` լճերը.

4) հեղեղի բնակելի տարածքներ հասնելու ժամանակահատվածը.

5) ջրի կամ խյուսի մակարդակը.

6) ջրի կամ խյուսի մակարդակների բարձրացման արագությունը.

7) տեղանքին հատուկ ցանկացած գործոն, որը կարող է ազդեցություն ունենալ կյանքի կորստի կամ մարդու առողջության համար վտանգի հավանականության վրա:

12. Շարժման մեջ գտնվող թափոնների կույտը կարող է վտանգել մարդկային կյանքեր, եթե մարդիկ բնակվում են թափոնների զանգվածի շարժման գոտում: Մարդկային կյանքի կորստի հավանականության գնահատումը պետք է ներառի հետևյալ գործոնները`

1) թափոնների օբյեկտի չափերը.

2) թափոնների օբյեկտում գտնվող թափոնների ծավալն ու տեսակը.

3) կույտի թեքվածության անկյունը.

4) կույտի ներսում ներքին ստորգետնյա ջրերի հավաքման հավանականությունը.

5) կույտի տարածքը կազմող ապարների լեռնաերկրաբանական կայունությունը.

6) տեղագրությունը.

7) հեռավորությունը բնակելի և հասարակական շենք, շինություններից, խմելու ջրամատակարարման համակարգերի կառույցներից, գերեզմանատներից.

8) հանքարդյունաբերական աշխատանքները:

13. Կառուցվածքային ամբողջականության հետ կապված դասակարգման գործընթացը դիտարկում է թափոնների օբյեկտից դուրս փոխադրվող որևէ նյութերի ուղղակի ազդեցությունը որպես փլուզման հետևանք (պոչանքների խյուս, ապարներ, աղտոտված և (կամ) չաղտոտված ջուր) և արդյունքում առաջացող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները (հողի և ջրի աղտոտում, կենդանական աշխարհի կորուստ, բնական միջավայրի ոչնչացում և այլն):

14. Կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման հետևանքով առաջացած փլուզման արդյունքում լուրջ էկոլոգիական հետևանքի հավանականությունը համարվում է ցածր, եթե`

1) պոտենցիալ աղտոտման աղբյուրի հզորությունը ժամանակի ընթացքում նվազում է.

2) ազդակիր շրջակա միջավայրը կարող է վերականգնվել սահմանափակ մաքրման և վերականգնման ջանքերի շնորհիվ.

3) եթե շրջակա միջավայրին չի հասցվել որևէ մշտական կամ երկարատև վնաս:

15. Շրջակա միջավայրին հասցված մշտական կամ երկարատև վնասների օրինակներ են`

1) հողի մնացորդային աղտոտումը, որը հանգեցնում է հողօգտագործման սահմանափակումների, մարդու առողջության և էկոլոգիական ռիսկերի.

2) մակերևութային կամ ստորգետնյա ջրերի պաշարների երկարատև (10 տարուց ավելի) օգտագործումը.

3) մակերևութային ջրերում երկարատև ժամանակահատվածով աղտոտիչների թունավոր կոնցենտրացիաները.

4) մակերևութային ջրերում կարճատև ժամանակահատվածով աղտոտիչների խիստ թունավոր կոնցենտրացիաները, եթե առկա է ազդակիր էկոհամակարգի համար անդառնալի վնասի ռիսկ:

16. Ոչ ճիշտ շահագործման արդյունքում աղտոտիչների բացթողման գնահատումը պետք է հաշվի առնի թե՛ կարճաժամկետ հետևանքները, թե՛ աղտոտիչների երկարաժամկետ արձակումը և պետք է իրականացվի երկու ժամանակահատվածի համար`

1) թափոնների օբյեկտի գործունեության ժամանակահատվածի և

2) փակմանը հետևող երկարաժամկետ հատվածի համար:

17. Կյանքի կորստի կամ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար լուրջ վտանգի հավանականությունը սահմանելու համար պոտենցիալ ազդեցությունների ծավալի կոնկրետ գնահատումները պետք է դիտարկվեն աղբյուր-ուղի-ռեցեպտոր շղթայի համատեքստում: Եթե աղբյուրի և ռեցեպտորի միջև չկա ճանապարհ, ապա թափոնների օբյեկտը չի կարող դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ` կապված կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման հետ:

 

III. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ` ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ

 

18. Թափոնների օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ, եթե այն պարունակում է որոշակի տոկոսից ավելի վտանգավոր թափոններ:

19. Սահմանային արժեքը պետք է որոշվի զանգվածի և չոր նյութի հարաբերակցությամբ`

1) պլանավորված շահագործման ավարտին թափոնների օբյեկտում առկա և որպես վտանգավոր դասակարգված բոլոր թափոնները.

2) պլանավորված շահագործման ավարտին թափոնների օբյեկտում մնացած ակնկալվող թափոնները:

20. Եթե սույն կարգի 19-րդ կետում նշված հարաբերակցությունը գերազանցում է 50 տոկոսը, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ: Այն դեպքում, երբ հարաբերակցությունը կազմում է 5-50 տոկոս, թափոնների օբյեկտը կարող է դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ: Սակայն, թափոնների օբյեկտը չի կարող դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ, եթե այն հիմնավորված է տեղամասին հատուկ ռիսկի գնահատմամբ, որը հատուկ ուշադրություն է դարձրել վտանգավոր թափոնների ազդեցության վրա և իրականացվել է որպես դասակարգման մաս` հիմնված կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման արդյունքում փլուզման հետևանքների վրա և ցույց տալով, որ թափոնների օբյեկտը չպետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ` հիմնվելով վտանգավոր թափոնների պարունակության վրա:

21. Այն դեպքում, երբ նշված հարաբերակցությունը 5 տոկոսից ցածր է, թափոնների օբյեկտը չպետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ` հիմնվելով վտանգավոր թափոնների բաղադրության վրա:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

22. Թափոնների օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ, եթե այն պարունակում է վտանգավոր դասակարգվելու համար բավարար չափով նյութեր կամ պատրաստուկներ (հավելումներ կամ ռեագենտներ):

23. Գործող թափոնների օբյեկտների (պոչանքների ավազաններ) համար դասակարգումը կարող է հիմնվել թափոնների օբյեկտում պարունակվող ջրի (և պինդ մարմինների) ուղիղ քիմիական անալիզի վրա` նպատակ ունենալով որոշելու, թե արդյոք ջրային շերտը և դրա բաղադրությունը կարող են համարվել վտանգավոր պատրաստուկ: Եթե այո, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2017
N 689-Ն
Որոշում