Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈ ...

 

 

116.0587.150617

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        06            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11617239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 հունիսի 2017 թվականի N 587-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 435-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Մեծանուն հայեր. Նար-Դոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՆԱՐ-ԴՈՍ. ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 1867-1933. MIKAEL HOVHANNISIAN. NAR-DOS. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER. 150th ամյակ. anniversary» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1892-1965. HAMO BEKNAZARIAN. ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.

3) Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Գրիգորյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1917-2015. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. KIRK KERKORIAN» նամականիշի և «ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ԲԱՐԵՐԱՐ ԳՈՐԾԱՐԱՐ. KIRK KERKORIAN. BENEFACTOR BUSINESSMAN. 100th ամյակ. anniversary. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. 1917-2015» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.

4) Գիտություն և տեխնիկա. Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ARMENIA-A REGIONAL ASTRONOMICAL CENTER» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Մեծանուն հայեր. Նար-Դոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «150th ամյակ. anniversary. ՆԱՐ-ԴՈՍ. ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 1867-1933. MIKAEL HOVHANNISIAN. NAR-DOS. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

2) Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1892-1965 HAMO BEKNAZARIAN. ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

3) Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Գրիգորյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1917-2015. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. KIRK KERKORIAN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ և «ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ԲԱՐԵՐԱՐ. ԳՈՐԾԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. KIRK KERKORIAN. BENEFACTOR. BUSINESSMAN. NATIONAL HERO OF ARMENIA. 100th ամյակ. anniversary» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

4) Գիտություն և տեխնիկա. Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ARMENIA-A REGIONAL ASTRONOMICAL CENTER» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի թիվ 316-Ն հրամանում լրացում կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 435-Ն հրամանում /այսուհետ` հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) հրամանի 2-րդ կետի 5-րդ ենթակետում և 3-րդ կետի 5-րդ ենթակետում «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԸ. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 25-ԱՄՅԱԿԸ. 15-լետիե օրգանիզացիի դօգօվօրա օ կօլլեկտիվնօյ բեզօպասնօստի. 25-լետիե դօգօվօրա օ կօլլեկտիվնօյ բեզօպասնօստի» բառերը փոխարինել «25-լետիե դօգօվօրա օ կօլլեկտիվնօյ բեզօպասնօստի. 15-լետիե օրգանիզացիի դօգօվօրա օ կօլլեկտիվնօյ բեզօպասնօստի. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 25-ԱՄՅԱԿԸ. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԸ» բառերով.

2) հրամանի «6-րդ» հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 6 հավելվածի:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2017 թ. հունիսի 8-ի

թիվ 587-Ն հրամանի

 

---------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2017 թ. հունիսի 8-ի

թիվ 587-Ն հրամանի

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2017 թ. հունիսի 8-ի

թիվ 587-Ն հրամանի

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2017 թ. հունիսի 8-ի

թիվ 587-Ն հրամանի

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2017 թ. հունիսի 8-ի

թիվ 587-Ն հրամանի

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2017 թ. հունիսի 8-ի

թիվ 587-Ն հրամանի

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարի

2017 թ. մայիսի 5-ի

թիվ 435-Ն հրամանի

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
08.06.2017
N 587-Ն
Հրաման