Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ...

 

 

600.0234.090617

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        06            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2017 թվականի N 234-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը», «ժ», «իե» և «իէ» ենթակետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել, որ ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1069-Ն որոշման դրույթներին համապատասխան «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDOS) հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ:

(1-ին կետը փոփ. 07.03.2023 թիվ 72-Ն որոշում)

1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձինք Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշմամբ սահմանված կարգով և ձևին համապատասխան Հանձնաժողով են ներկայացնում սույն որոշման նույն կետով սահմանված պահանջի վերաբերյալ հաշվետվություն, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հանձնաժողովը փոխօգնության կարգով տրամադրում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնին:

(1.1-ին կետը լրաց. 07.03.2023 թիվ 72-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի հունիսի 7-ի

N 234-Ն որոշմամբ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

______թվականի______կիսամյակ

_______________________________________________________________________

           (ծառայություն մատուցող անձի անվանումը/անուն, ազգանուն)

 

._____________________________________________________________________.

|1 |Պետական կամ     |Ինտերնետ հոսքի|Ինտերնետ      |Տեղեկություններ    |

|  |տեղական         |արագությունը  |հասանելիության|սեփական կամ այլ    |

|  |ինքնակառավարման |(Մբիթ/վ)      |տեխնոլոգիան   |անձանց տեխնիկական  |

|  |մարմնի անվանումը|              |              |միջոցներով «ԴՈՍ»   |

|  |                |              |              |հարձակումներից     |

|  |                |              |              |պաշտպանված ինտերնետ|

|  |                |              |              |կապ տրամադրելու,   |

|  |                |              |              |ներառյալ` դրա      |

|  |                |              |              |իրականացման եղանակի|

|  |                |              |              |վերաբերյալ         |

|__|________________|______________|______________|___________________|

|1)|                |              |              |                   |

|__|________________|______________|______________|___________________|

|2)|                |              |              |                   |

|__|_______________________________|__________________________________|

|2 |Հայաստանի Հանրապետության       |Պաշտպանված կապուղու               |

|  |տարածքում կամ Հայաստանի        |թողունակությունը (Մբիթ/վ)         |

|  |Հանրապետության տարածքից դուրս  |                                  |

|  |ձեռք բերված` «ԴՈՍ»             |                                  |

|  |հարձակումներից պաշտպանված,     |                                  |

|  |«ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ`   |                                  |

|  |ըստ ընկերությունների           |                                  |

|__|_______________________________|__________________________________|

|1)|                               |                                  |

._____________________________________________________________________.

 

1. «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը» սյունակը լրացնելիս` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող առանձնացված ստորաբաժանումը նշվում է առանձին, եթե այդ ստորաբաժանմանն ինտերնետ կապը տրամադրվում է առանձին պայմանագրով:

 

    ______________________________    _____________________________

    /իրավասու անձի ստորագրություն/         /անուն, ազգանուն/

 

Կ.Տ.

(առկայության դեպքում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.06.2017
N 234-Ն
Որոշում