Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

010.0092.190617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողին նշանակվում է կենսաթոշակ, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվել է սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերած առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

19 հունիսի 2017 թվականի

ՀՕ-92-Ն

 

 

pin
ՀՀ 31.05.2017
N ՀՕ-92-Ն օրենք