Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎ ...

 

 

040.0672.210617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2017 թվականի N 672-Ն

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1528-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 534-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» կետի և 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության`

1) սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչությունն ու շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման բաժնի.

2) դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժինը վերանվանել սեյսմիկ վտանգի մոնիթորինգի և գնահատման բաժին:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1528-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» (պետական գրանցման համարը` 2921002014) և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» (պետական գրանցման համարը` 27.210.01161) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 271.210.02653):

4. «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

5. Սահմանել, որ`

1) «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:

2) «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

3) «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 2-րդ կետի «ա» ենթակետի «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» բառերը փոխարինել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» բառերով.

2) 2-րդ կետի «գ» ենթակետի`

ա. առաջին պարբերությունում «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» (275673,9 հազ. դրամ), «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» (15469,5 հազ. դրամ), «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» (3208,4 հազ. դրամ)» բառերը փոխարինել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» (294351,8 հազ. դրամ)» բառերով,

բ. երկրորդ պարբերությունում «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» (377806,2 հազ. դրամ), «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» (11959,4 հազ. դրամ), «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» (1634,8 հազ. դրամ)» բառերը փոխարինել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» (391400,4 հազ. դրամ)» բառերով.

i

3) 3-րդ կետում «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» բառերը փոխարինել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» բառերով.

i

4) 4-րդ կետում «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» բառերը փոխարինել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» բառերով.

7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության աշխատողների թվի փոփոխության` 10 հաստիքի կրճատման վերաբերյալ.

2) երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպություններին ամրացված գույքը հետ վերցնելու և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու, վերակազմակերպման արդյունքում գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը.

3) եռամսյա ժամկետում հաստատել միացման պայմանագիրը (պայմանագրերը), միացող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) վերակազմակերպման արդյունքում ընդլայնվող պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը, ընդլայնվող պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

4) եռամսյա ժամկետում ապահովել սահմանված կարգով պետական գրանցման ներկայացումը.

5) երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության 10 հաստիքի, «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում հաստիքների կրճատումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 15-ի

N 672-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1528-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Սեյսմիկ վտանգի մոնիթորինգի և գնահատման բաժին

Սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման բաժին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2017
N 672-Ն
Որոշում