Սեղմել Esc փակելու համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0666.200617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2017 թվականի N 666-Ն

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 15-ի

N 666-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը թափոնների գոյացման ծավալների և դրանց հնարավոր վտանգի նվազեցումն է`

1) նորագույն գիտատեխնիկական նվաճումների օգտագործումն անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման միջոցով.

2) նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործումը` թափոնների կրճատման նպատակով.

3) հետագա օգտագործման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումը համապատասխան տեխնոլոգիաներով էկոլոգիապես անվտանգ մեթոդների ու միջոցների կիրառմամբ.

4) տնտեսական խթանման մեխանիզմների ստեղծման միջոցով:

2. Լավագույն տեխնոլոգիաների ներդրումը ենթադրում է հումքի և էներգետիկ ռեսուրսների լիարժեք օգտագործում:

3. Լավագույն հնարավոր տեխնոլոգիաների ներդրմանը ներկայացվող չափորոշիչներն են`

1) թափոնների առաջացման կանխարգելումը.

2) վտանգավոր նյութերի և պրոցեսների կրճատումը կամ բացառումը.

3) թափոնների վերամշակման ընթացքում առաջացող թափոնների վերամշակումը և օգտագործվող նյութերի վերականգնումը, որտեղ որ այն հնարավոր է.

4) արդյունաբերական ծավալներով հաջողությամբ փորձարկված գործունեության պրոցեսների և մեթոդների ներդրումը.

5) պրոցեսում օգտագործվող հումքի (ներառյալ ջրի) բնույթը, սպառումը և էներգետիկ արդյունավետությունը.

6) էկոլոգիական ցուցանիշների բարելավումը.

7) արտադրության արդյունավետության բարձրացումը.

8) թափոնների կառավարմանն ուղղված ծախսերի նվազեցումը.

9) ռեսուրսների` հումքի, ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման և արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը.

10) շրջակա միջավայրի վրա վնասակար (բացասական) ազդեցության նվազեցումը,

11) վթարների կանխարգելումը և շրջակա միջավայրի համար դրանց հետևանքների նվազեցումը.

12) աշխատանքային պայմանների բարելավումը.

13) այլ արտադրություններից և մարդու կենսագործունեության արդյունքում գոյացած թափոնների հիմքի վրա արտադրությունների կազմակերպումը:

4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումն առկա լավագույն տեխնոլոգիաների համաձայն ներառում է հետևյալ միջոցառումների գնահատումը`

1) ընդերքօգտագործման թափոնների ծավալների նվազեցում.

2) ընդերքօգտագործման թափոնների այլընտրանքային օգտագործման ընդլայնում`

ա. որպես լցանյութի օգտագործում,

բ. օգտագործում այլ հանքերի վերականգնման ընթացքում,

գ. օգտագործում լցման ընթացքում,

դ. ընդերքօգտագործման թափոնների պահանջվող տեխնիկական պարամետրերի ապահովում` շրջակա միջավայրի անվտանգության տեսանկյունից ցանկացած վտանգ նվազագույնի հասցնելու նպատակով (օրինակ` պիրիտի հեռացում և բուֆերային նյութի ավելացում),

3) ռեագենտների ծախսի նվազեցում.

4) շահագործման փուլում պոչամբարների ջրային էրոզիայի կանխարգելում հետևյալ միջոցներով`

ա. պոչամբարի թեք մակերեսների ծածկում պաշտպանիչ շերտով, ինչպիսիք են` կոպիճը, հողը և խոտածածկույթը, գեոհյուսվածքը և խոտածածկույթը կամ այլ սինթետիկ ծածկույթը,

բ. պոչամբարի մակերեսային շերտի պատում քիմիական նյութերով, որոնք կարող են վանել ջուրը կամ առաջացնել մասնիկների կապակցում, ինչպիսիք են օրինակ` սիլիցիումային խառնուրդը, ցեմենտը, բիտումը կամ բենտոնիտը,

գ. այնպիսի պոչանքների քիմիական հատկությունների օգտագործում, որոնք պարունակում են սուլֆիդներ` մասնիկների կապակցմանը նպաստելու համար.

5) փոշու առաջացման կանխարգելում, օրինակ`

ա. ամբարտակի կատարի և լանջերի ջրային էրոզիայի դեմ մշակում,

բ. մակերեսին «հողմաջարդի» ավելացում կամ կապակցող նյութի կիրառում,

գ. բուսականության օգտագործում.

6) ստորգետնյա ջրերի մոնիթորինգ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների շրջանում.

7) պոչամբարում ջրի մեջ արտազատման կանխարգելում կամ նվազեցում, ինչը ներառում է`

ա. տեխնոլոգիական ջրի կրկնակի օգտագործում,

բ. տեխնոլոգիական ջրի խառնում այլ` լուծված մետաղներ պարունակող հոսքերի հետ,

գ. պարզարանների ստեղծում` հողմահարված մանր մասնիկներն որսալու համար,

դ. կախված պինդ մասնիկների և լուծված մետաղների հեռացում` մինչ «ընդունող» ջրահոսքերի մեջ հոսքերի արտանետումը,

ե. հիմնային հոսքերի չեզոքացում` ծծմբական թթվի կամ ածխածնի երկօքսիդի միջոցով, հանքային հոսքերից արսենի հեռացում` եռավալենտ երկաթի աղերի ավելացման միջոցով.

8) թթվային հոսքերի մշակում հետևյալ մեթոդներով`

ա. ակտիվ մշակում` կրաքարի, հիդրատային կրի կամ չհանգած կրի ավելացում, կաուստիկ սոդայի ավելացում` մանգանի բարձր պարունակությամբ թթվային խճային դրենաժի համար,

բ. պասիվ մշակում` արհեստական ճահճային համակարգեր, բաց կրաքարային ջրանցքներ կամ անթթվածին կրաքարային հոսքեր, ջրահեռացման հորեր.

9) պոչանքների չորացում (չոր պոչանքներ, խտացված պոչանքներ կամ հեղուկացված պոչանքների կառավարում):

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2017
N 666-Ն
Որոշում