Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵ ...

19.06.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2017  -ից մինչեւ   19.06.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 18.06.2021 թիվ 1023-Ն որոշում)

i

040.0638.150617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2017 թվականի N 638-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում (այսուհետ` հավելվածներ) նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. սույն որոշման հավելվածներում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տվյալ տարածքի համար նախատեսված է խարխուլ շենք-շինությունների իրացում` տեղում նոր կառույցի իրականացմամբ` ապահովելով ներդաշնակ կառուցապատում, ինչպես նաև Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ,

բ. անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճն այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի այդ տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման և կառուցապատման աշխատանքներ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերող է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 1-ն է.

4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված` Երևանի քաղաքապետը.

5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

6) սույն որոշման հավելվածներում նշված տարածքը ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքվող պայմանագրին համապատասխան:

3. Ընդունել ի գիտություն, որ ձեռք բերողն ստանձնել է պայմանագրային պարտավորություն` զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ:

4. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշմամբ նախատեսված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողների և սույն որոշման հավելվածներում նշված տարածքը ձեռք բերողի միջև կնքված պայմանագրերում ապահովել, որպես տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանների և այլ տարածքների տրամադրման բացառումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 8-ի

N 638-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ` ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը և  նկարագիրը      |Ձեռք բերողը     |Նկարագրության |

|ը/կ|                                 |                |արձանագրության|

|   |                                 |                |կազմման       |

|   |                                 |                |ժամկետը       |

|___|_________________________________|________________|______________|

|1. |Աբովյան փողոց 4, Արամի փողոց     |«ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ|4 ամիս        |

|   |30 շ., թիվ 4, Արամի փողոց 30 շ., |                |              |

|   |թիվ 22                           |                |              |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 8-ի

N 638-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ (ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ` ԱՐԱՄԻ ԵՎ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ /S=141.81 ՔՄ)

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2017
N 638-Ն
Որոշում