Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0444.170517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2017 թվականի N 444-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 25-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում» «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Կազանի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Կարեն Կարապետյանինը, Էդուարդ Ներսիսյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Աշոտ Մանասարյանինը (վերջինիս համար` նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Սուրեն Կարայանինը, Վահան Մարտիրոսյանինը, Վարդան Հարությունյանինը, Ալեքսանդր Խաչատուրյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Ալբերտ Մանուկյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը և Արամ Արարատյանին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Արտակ Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

3. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2017 թվականի մայիսի 25-ին` Երևան-Կազան, իսկ 2017 թվականի մայիսի 26-ին` Կազան-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի մայիսի 17-ի

N 444-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կ. Կարապետյան      - ՀՀ վարչապետ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման

                         և բարեփոխումների նախարար

 

    Ս. Կարայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

                         (24.05.2017 թ.-26.05.2017 թ.)

 

    Վ. Մարտիրոսյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարար

                         (24.05.2017 թ.-26.05.2017 թ.)

 

Վ. Հարությունյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Վ. Տողանյան        - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Օ. Եսայան          - ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում ՀՀ մշտական

                         լիազոր ներկայացուցիչ

 

    Է. Ներսիսյան       - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Ա. Խաչատուրյան     - ՀՀ վարչապետի խորհրդական

                         (24.05.2017 թ.-26.05.207 թ.)

 

    Ս. Քարտաշյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար

                         (24.05.2017 թ.-26.05.2017 թ.)

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին

                         գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության

                         պետի պաշտոնակատար

 

    Լ. Մինասյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի պետ

 

    Ա. Նաջարյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         պարտականությունները կատարող

                         (21.05.2017 թ.-26.05.2017 թ.)

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         դիվանագիտական ներկայացուցչությունների բաժնի

                         առաջին քարտուղար

                         (21.05.2017 թ.-26.05.2017 թ.)

 

    Ա. Արարատյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ

                         կապի վարչության կցորդ

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Մանուկյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի օգնական

 

    Ա. Շահինյան        - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         լուսանկարիչ

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

 

    Ա. Մանասարյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

                         (21.05.2017 թ.-26.05.2017 թ.)

 

    Ն. Մուրադյան       - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գալստյան        - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Առաքելյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Է. Դավթյան         - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Խաչատրյան       - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.05.2017
N 444-Ա
Որոշում