Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0432.120517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2017 թվականի N 432-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, 2017 թվականի ապրիլի 27-29-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.

1) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Ազիզյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. մայիսի 12-ի

N 432-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-29-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման

                         և բարեփոխումների նախարար

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ

                         արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                         վարչության պետի պաշտոնակատար

 

    Ռ. Ավետիսյան       - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և  

                         բարեփոխումների նախարարի խորհրդական

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.05.2017
N 432-Ա
Որոշում