Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0430.120517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2017 թվականի N 430-Ա

 

ԿԱՐԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ Կարեն Բաբասյանին 2017 թվականի մայիսի 14-19-ը գործուղել Բոսնիա և Հերցեգովինա (Տուզլա)` աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի հետևանքների կառավարման «Բոսնիա և Հերցեգովինա 2017» վարժանքների վերջնական պլանավորման համաժողովին մասնակցելու համար:

2. Կարեն Բաբասյանի` Բոսնիա և Հերցեգովինա (Տուզլա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բաբասյանի` Բոսնիա և Հերցեգովինա (Տուզլա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բաբասյանի` Բոսնիա և Հերցեգովինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.05.2017
N 430-Ա
Որոշում