Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

041.0426.120517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2017 թվականի N 426-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «Շ. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար,

                         գեներալ-մայոր

 

    Վ. Աթալյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին

                         տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական,

                         աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետ

 

    Ս. Սանամյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի աշխատակազմի մաքսանենգության դեմ պայքարի

                         և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման

                         վարչության պետ

 

    Տ. Գրիգորյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         միջազգային իրավական համագործակցության վարչության

                         պետի տեղակալ

 

    Գ. Հայրապետյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սահմանակից երկրների վարչության խորհրդական

                         (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

    Գ. Թևոսյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության սահմանապահ զորքերի սահմանային

                         ծառայության կազմակերպման բաժնի պետ, գնդապետ

 

    Ս. Ասատրյան        - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության

                         սահմանային ներկայացուցչության և պետական

                         մարմինների հետ համագործակցության խմբի պետ,

                         փոխգնդապետ

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

Վ. Հարությունյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի

կատարման և ներպետական իրավունքի բաժնի առաջին

քարտուղար

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սահմանակից երկրների վարչության փորձագետ

 

    Ա. Սահակյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն»

                         ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.05.2017
N 426-Ա
Որոշում