ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
11 մայիսի 2017 թվականի N 19
19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2016 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. մայիսի 11-ի նիստի
N 19 արձանագրային որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի կողմից Տեսչական մարմնի գործունեության կատարողականի գնահատում չի իրականացվել, քանի որ Տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից կատարողականի գնահատման ընթացակարգը հաստատվել է 2016 թվականի դեկտեմբեր ամսին, ինչի արդյունքում Տեսչական մարմնի գործունեության կատարողականի գնահատում հնարավոր կլինի իրականացնել 2017 թվականի առաջին եռամսյակից սկսած:
2. Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում առկա ռիսկերի իրավիճակի բացահայտման նպատակով իրականացվել են վերլուծություններ, մասնավորապես.
1) Առավել ռիսկային տնտեսավարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացված ՀՀ տարածք ներմուծված ոչ պարենային ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը համադրվել է Հավատարմագրման ազգային մարմնի պաշտոնական կայքում տեղադրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում զետեղված տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ պարբերաբար և խոշոր ծավալի ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված ապրանքների մոտ 87.2%-ը չեն ենթարկվել համապատասխանության գնահատման (վերլուծությունների արդյունքները կցվում են):
2) Տեսչական մարմնի կողմից իրականացվել են դիտարկումներ հետևյալ ոլորտներում`
ա. ավտոմոբիլային և դիզելային վառելիք,
բ. խաղալիքներ,
գ. քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ,
դ. օծանելիքակոսմետիկական արտադրանք,
ե. երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք,
զ. սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանք,
է. թեթև արդյունաբերություն,
ը. ռադիոսարքավորումներ և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներ:
թ. ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ),
Դիտարկումները իրականացվել են բացառապես տեսազննման միջոցով: Դիտարկումների արդյունքում «ա»-ից «ը»-ում նշված ոլորտներում հայտնաբերվել են մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, իսկ «թ»-ում նշված ոլորտում լիցքավորման ընթացքում բնական գազի կոմպրեսացված վառելիքի ճնշումը գերազանցում է 19.6 ՄՊա-ը, բացակայում են անվտանգության հրահանգները, ինչպես նաև գազի վաճառքը կիլոգրամի փոխարեն վաճառվում է մ3-ով:
3. Տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսահամարին ստացվել են թվով 218 հեռախոսազանգ, որից 141 հեռախոսազանգերը վերաբերվել են գնված ոչ պարենային ապրանքների ետ վերադարձնելուն կամ փոխանակմանը: Նշված 141 հեռախոսազանգերին տրվել են պարզաբանումներ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի թիվ 77 որոշման և ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1063-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրության, ինչպես նաև Տեսչական մարմնի գործունեության ոլորտում հանրությունից ստացվող բողոքների ընդունման կարգի շրջանակներում:
1) Թվով 24 հեռախոսազանգեր վերաբերվել են տեխնիկական կանոնակարգերի դրույթների պարզաբանմանը` մակնշմանը, համապատասխանության գնահատման ընթացակարգերին:
2) Թվով 53 հեռախոսազանգեր Տեսչական մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներից դուրս էին (պարենային ապրանքներ, համերգային տոմսեր, վաճառողների կոպիտ վերաբերմունք, գների վերաբերյալ և այլն):
3) Որոշ դեպքերում, քաղաքացիների խնդիրներին լուծում տալու նպատակով ուղղորդվել են այլ կառույցներ:
4. Տեսչական մարմնի վերահսկման ոլորտում իրականացվել են հետևյալ կանխարգելիչ գործողությունները, մասնավորապես կազմակերպվել են`
1) ոլորտային հանդիպումներ տնտեսվարող սուբյեկտների հետ (լվացող և մաքրող միջոցներ, ավտոմոբիլային և դիզելային վառելիք, խաղալիքներ, քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ, օծանելիքակոսմետիկական արտադրանք, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք, թեթև արդյունաբերություն, ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ)):
2) հանդիպումներ տնտեսվարող սուբյեկտների հետ Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում,
3) հանդիպումներ առևտրի կազմակերպման իրականացման վայրի կազմակերպիչների հետ:
Հանդիպումների նպատակն է եղել համապատասխան ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը:
Հանդիպումներից բացի իրազեկման աշխատանքներ են տարվել նաև ԶԼՄ-ների միջոցով:
5. Տեսչական մարմինը ստեղծվել է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշմամբ, մասամբ հաստիքներով համալրվել է 2016 թվականի մայիս ամսից: 2016 թվականին ուժի մեջ են մտել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը: Վերը նշված հանգամանքներով պայմանավորված Տեսչական մարմնի կողմից ստուգումներ չեն իրականացվել: Անհրաժեշտություն է առաջացել մշակել Տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող համապատասխան ոլորտների ստուգաթերթերը: Տեսչական մարմնի կողմից մշակված թվով 32 ստուգաթերթերից 5-ը հաստատվել են ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշմամբ, իսկ մնացած 27 ստուգաթերթերը ներկայացվել են ՀՀ կառավարություն:
6. Տեսչական մարմնի կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում վերհանվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել հաճախ կատարվող օրենսդրության խախտումները, դրանք են` առանց մակնշման և համապատասխանության գնահատման ենթարկման ոչ պարենային ապրանքների իրացումը ՀՀ տարածքում:
7. 2016 թվականին Տեսչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք իրականացնել իրեն վերապահված գործառույթները (ստուգումները), քանի որ Տեսչական մարմնի գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հստակեցված չէ: Բացակայել են համապատասխան ոլորտների ստուգաթերթերը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել Տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող հետևյալ իրավական ակտերում` «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Տեսչական մարմնի կողմից վերահսկման ենթակա թվով 32 ոլորտներից 5-ի ստուգաթերթերը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշմամբ ՀՀ կառավարության կողմից հաստատվել են, իսկ 27-ը ներկայացված է ՀՀ կառավարություն: Իսկ վերը նշված օրենքների փաթեթը ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի մարտի 2-ին ընդունվել են:
8. Տեսչական մարմինն իրականացրել է 2016 թվականի գործունեության ծրագրով նախատեսված գործառույթները, մասնավորապես մշակվել է`
1) կայք-էջը,
2) ստուգումների իրականացման ուղեցույցը,
3) քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների կողմից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը,
4) «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչը 2016 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 1263-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից,
5) 2017 թ. ստուգումների տարեկան ծրագիրը, ինչը հաստատվել է Տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից,
6) կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները,
7) քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը և հաստիքացուցակը:
Վերլուծություն
2016 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված ոչ պարենային ապրանքների
վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Տեխնիկական կանոնակարգի անվանումը |Տնտես- |Պարբերաբար և |4-րդ |
| | |վարող |մեծ ծավալի |և |
| | |սուբ- |ներմուծումներ|5-րդ |
| | |յեկտնե-|իրականացնող |սյունակ|
| | |րի |_____________|ների |
| | |քանակը`|Տնտես-|Համա- |փոխհա- |
| | |ըստ |վարող |պատաս-|րաբե- |
| | |ներմու-|սուբ- |խանու-|րակցու-|
| | |ծումնե-|յեկտ- |թյան |թյունը |
| | |րի |ների |սերտի-|(%) |
| | | |քանակը|ֆիկատ-| |
| | | | |ների | |
| | | | |կամ | |
| | | | |հայտա-| |
| | | | |րարա- | |
| | | | |գրերի | |
| | | | |քանակը| |
|___|___________________________________|_______|______|______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|1. |Քսայուղեր, յուղեր և հատուկ |145 |38 |3 |7.9% |
| |հեղուկներ | | | | |
|___|___________________________________| | |______|_______|
|2. |Ավտոմոբիլային և դիզելային վառելիք |6 |4 |3 |75.0% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|3. |Խաղալիքներ |158 |59 |4 |6.8% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|4. |Օծանելիքակոսմետիկական արտադրանք |371 |146 |40 |27.4% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|5. |Ցածրավոլտ սարքավորումներ |869 |141 |11 |7.8% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|6. |Գազանման վառելիքով աշխատող |90 |34 |0 |0.0% |
| |սարքավորումներ | | | | |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|7. |Փաթեթավորման անվտանգություն, |343 |53 |0 |0 |
| |սննդամթերքի հետ շփվող պոլիմերային | | | | |
| |և այդ հիմքով պլաստմասսայե | | | | |
| |արտադրանք | | | | |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|8. |Խեցեգործական ամանեղեն |135 |46 |0 |0.0% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|9. |Վերգետնյա տրանսպորտային միջոցներում|41 |19 |0 |0.0% |
| |օգտագործվող անվտանգ ապակիներ | | | | |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|10.|Թեթև արդյունաբերության արտադրանք |37 |14 |0 |0.0% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|11.|Սինթետիկ հիմքով լաքեր և ներկեր |208 |43 |8 |18.6% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|12.|Ռադիոսարքավորումներ և |201 |45 |2 |4.4% |
| |հեռահաղորդակցության վերջնակետային | | | | |
| |սարքավորումներ | | | | |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|13.|Հանքային պարարտանյութեր |63 |24 |1 |4.2% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|14.|Մակերևութաակտիվ միջոցներ և |53 |19 |6 |31.6% |
| |մակերևութաակտիվ նյութեր պարունակող| | | | |
| |լվացող ու մաքրող միջոցներ | | | | |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|15.|Կենցաղային և սանիտարահիգիենիկ |123 |68 |17 |25.0% |
| |նշանակության թղթե և քիմիական | | | | |
| |թելքերից ապրանքներ | | | | |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|16.|Օդաճնշական դողեր |52 |23 |7 |30.4% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|17.|Ցեմենտ |30 |14 |0 |0.0% |
|___|___________________________________|_______|______|______|_______|
|18.|Բետոնի ամրանավորման համար |71 |28 |3 |10.7% |
| |օգտագործվող պողպատե արտադրանք | | | | |
|___|___________________________________|_______|______|______|_______|
| |Ընդամենը |2996 |818 |105 |12.8% |
._____________________________________________________________________.