040.0480.120517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2017 թվականի N 480-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու և 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով.
2) որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության ձևի վերնագրից հանել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերը.
3) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ` նախարարություն)» բառերը, 2-րդ, 3-րդ կետերում «նախարարությունը» բառը փոխարինել «կոմիտեն» բառով. իսկ 4-րդ կետում «նախարարությանը» բառը` «կոմիտեին» բառով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետում`
ա. «Բացթողում` ներքին սպառման համար» բառերից հետո լրացնել «, «Մաքսային տարանցում»» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1211-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակի,» բառերը հանել.
5) որոշման հավելվածի 3-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «NN 1 և 2 ձևերի» բառերով.
6) որոշման հավելվածի ձևը «Ձև» բառից հետո լրացնել «N 1» թվով, վերնագիրը «ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ» բառերով, ինչպես նաև աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սյունակով.
«Ապրանքի ներմուծման սահմանային անցման կետը».
7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 ձևով.
«Ձև N 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|NN |Ապրանք |Ներմուծ- |Արտա- |Արտաքին |Ապրանքի|Մաքսա- |Հարկ |Ապրանքի|
|ը/կ|տեղափոխող |ված |հանման|տնտեսական|քանակը |յին |վճարողի|ներ- |
| |անձի |ապրանքի |երկիրը|գործու- |(քաշը, |հայտա- |հաշվի |մուծման|
| |անունը, |անվանումը| |նեության |ծավալը)|րարագրի|համարը |սահմա- |
| |ազգանունը,|(առկայու-| |ապրանքա- | |համարը |(ՀՎՀՀ) |նային |
| |ներմուծող |թյան | |յին անվա-| |և ամ- |(առկա- |անցման |
| |իրավաբանա-|դեպքում) | |նացանկով | |սաթիվը |յության|կետը |
| |կան անձի | | |(ԱՏԳ ԱԱ) | | |դեպ- | |
| |անվանումը,| | |ծածկագիրը| | |քում) | |
| |ֆիզիկական | | |(նվազա- | | | | |
| |անձի | | |գույնը | | | | |
| |անունը, | | |առաջին | | | | |
| |ազգանունը | | |վեց | | | | |
| | | | |նիշերով) | | | | |
|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|
| | | | | | | | | |
|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|
| | | | | | | | | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ