320.0100.210417
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 04 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32017165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2017 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածի 6-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության պահանջներ» ՋԱՌ-26-ի մասին» թիվ 187-Ն հրամանում (այսուհետև` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» Փարտ-26-ի մասին»,
2) Հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» Փարտ-26-ը (Part-26) և դրա կիրարկումն ապահովող «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջների համար սահմանված սերտիֆիկացման պահանջները և ուղեցույց նյութերը» ՍիՍ-26-ը (CS-26)` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:»,
3) Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի,
4) Հրամանը լրացնել նոր հավելված 2-ով` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
__________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները անգլերեն լեզվով չեն բերվում