Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ...

 

 

040.0472.110517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2017 թվականի N 472-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՌՈՅԱԼԹԻԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 27-ի ՀՕ-78 օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինների կողմից վերահաշվարկված հասույթի մեծությանը համապատասխան հաշվարկված ռոյալթիի վճարման ժամանակացույցի կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 20-ի

N 472-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՌՈՅԱԼԹԻԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ

 

1. Սահմանել, որ հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն վերահաշվարկված ռոյալթիների վճարման նպատակով հարկային մարմնի ղեկավարի և ռոյալթի վճարողի միջև համաձայնեցված ժամանակացույցը ռոյալթի վճարողի ընտրությամբ կարող է լինել հաստատուն կամ ճկուն ժամկետով:

2. Սույն կարգի համաձայն ռոյալթիների վճարման ժամանակացույց կարող է կնքվել`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից 90 օրը չգերազանցող ժամկետում.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմված ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար` համապատասխան ստուգման ակտն ուժի մեջ մտնելու պահից 45 օրը չգերազանցող ժամկետում:

3. Օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած տարբեր ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար կարող են հաջորդաբար սահմանվել ինչպես հաստատուն, այնպես էլ ճկուն ժամկետով ժամանակացույցեր:

4. Յուրաքանչյուր հաստատուն ժամկետով ժամանակացույցով որոշված ռոյալթիների եռամսյակային վճարումների մեծությունը կախված չէ մինչև տվյալ ժամանակացույցը հաստատելու պահը ռոյալթի վճարողի և հարկային մարմնի միջև համաձայնեցված այլ ժամանակացույցերով սահմանված` սույն որոշման համաձայն վճարման ենթակա ռոյալթիների մեծությունից:

5. Յուրաքանչյուր ճկուն ժամկետով ժամանակացույցով որոշված` ռոյալթիների վճարումների եռամսյակային գումարը նվազեցվում է մինչև տվյալ ժամանակացույցի հաստատման պահը` ռոյալթի վճարողի և հարկային մարմնի կողմից համաձայնեցված և հաստատված բոլոր նախորդող ժամանակացույցերով տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա ռոյալթիների գումարների չափով և վճարման ենթակա է դառնում նշված նվազեցումների դրական տարբերությունը:

6. Հաստատուն ժամկետով ժամանակացույցի դեպքում մարման ժամկետ է սահմանվում չորս եռամսյակը` բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի: Մարման ժամանակացույցով վճարման ենթակա ռոյալթիի վճարումները պետք է կատարվեն եռամսյակային հավասար մասերով` բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի:

Հաստատուն ժամկետով ժամանակացույցի դեպքում, անկախ սույն կետով սահմանված ժամկետից և վճարումների չափից, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա` օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն վերահաշվարկված ռոյալթիների գումարների վճարման ժամկետը ռոյալթի վճարողի և հարկային մարմնի ղեկավարի համաձայնությամբ կարող է սահմանվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, որի ընթացքում ռոյալթիի վճարումները պետք է կատարվեն մարման ժամանակացույցով սահմանված չափով և ժամկետներում:

7. Ճկուն ժամկետով ժամանակացույցի դեպքում յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով վճարման ենթակա գումարը պետք է լինի ռոյալթի վճարողի` տվյալ եռամսյակի գործունեության արդյունքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված` հավելյալ եկամտի 25 տոկոսը` հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված նվազեցումները:

8. Սույն որոշման իմաստով` ռոյալթի վճարողի հավելյալ եկամուտը տվյալ եռամսյակի ընթացքում ռոյալթի վճարողի իրացրած խտանյութերի դիմաց ստացված հավելյալ եկամուտների հանրագումարն է, որը հաշվի չի առնում խտանյութերի վաճառքի առնչությամբ ռոյալթի վճարողի և խտանյութի գնորդի միջև պայմանագրի համաձայն կատարվող վերջնահաշվարկների արդյունքները:

9. Խտանյութի իրացումից հավելյալ եկամուտը` տվյալ խտանյութում պարունակվող մետաղների նախնական պարունակությունների (իրացման ամսաթվի դրությամբ որոշված) և նույն մետաղների համար` 2016 թվականի նկատմամբ տվյալ եռամսյակի միջազգային միջին գների հավելաճի արտադրյալն է:

10. Ճկուն ժամկետով ժամանակացույցով վճարումների դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար ռոյալթիի վճարմանն ուղղվող գումարի մեծությունը որոշվում է համապատասխան օրացուցային եռամսյակին հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ռոյալթի վճարողի կողմից կազմված` յուրաքանչյուր եռամսյակի համար վճարման ենթակա ռոյալթիի գումարի հաշվարկով (այսուհետ` հաշվարկ): Հաշվարկ ներկայացվում է նաև այն եռամսյակների համար, որոնց դեպքում վճարման ենթակա ռոյալթի չի առաջանում:

11. Սույն որոշման համաձայն վճարման ենթակա ռոյալթիի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 20-ը ներառյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2017
N 472-Ն
Որոշում