040.0467.060517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2017 թվականի N 467-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 19-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 4-ի
N 467-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ |Անվանումը |Չափի|Քանակը|Ծագման/ |Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի| |միա-| |արտահանման |(դրամ) |
| |ծած-| |վորը| |երկիրը | |
| |կա- | | | | | |
| |գիրը| | | | | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|1. |2827|Ամոնիումի քլորիդ |կգ |183 |- / ԵՄ, ԱՄՆ, |219120 |
| | | | | |ԵԱՏՄ, ԻՐԱՆ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|2. |2825|Կալցիումի հիդրոքսիդ |կգ |6,619 |- / ԵՄ, ԱՄՆ, |5282297 |
| | | | | |ԵԱՏՄ, ԻՐԱՆ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|3. |2827|Երկաթի քլորիդ |կգ |3,000 |- / ԵՄ, ԱՄՆ, |1602000 |
| | | | | |ԵԱՏՄ, ԻՐԱՆ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|4. |3506|Պոլիմեր էմուլսիա |կգ |2,200 |- / ԵՄ, ԱՄՆ, |6996000 |
| | | | | |ԵԱՏՄ, ԻՐԱՆ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|5. |1515|Բուսական յուղ/ձեթ` |կգ |2061,5|- / ԵՄ, ԵԱՏՄ, |2163956 |
| | |եգիպտացորենի | | |ԻՐԱՆ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|6. |1509|Բուսական յուղ/ձեթ` |կգ |883,5 |- / ԵՄ, ԵԱՏՄ, |927409 |
| | |ձիթապտղի | | |ԻՐԱՆ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|7. |4401|Փայտի թեփ` ձկան |կգ |2.700 |- / ԵՄ, ԵԱՏՄ, |603720 |
| | |ծխեցման համար | | |ԻՐԱՆ, | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|8. |3923|Պենոպլաստե/ |կգ |11.500|- / ԵՄ, ԵԱՏՄ, |14330173 |
| | |փրփրապլաստե արկղ` | | |ԻՐԱՆ | |
| | |տարբեր չափերի | | | | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|9. |3919|Վերամշակված ձկան |կգ |600 |- / ԵՄ, Անգլիա,|941033 |
| | |փաթեթավորման պիտակ | | |ԵԱՏՄ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|10.|3920|Վերամշակված ձկան |կգ |2.000 |- / ԵՄ, ԵԱՏՄ |2273773 |
| | |փաթեթավորման | | | | |
| | |տոպրակ/թաղանթ | | | | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|11.|4817|Արկղ` գոֆրեավորված, |կգ |8.000 |- / ԵՄ, ԵԱՏՄ, |6922624 |
| | |տարբեր չափերի | | |Իրան | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|12.|7308|Մետաղական |կգ |26.000|- / ԵԱՏՄ, Իրան |18000000 |
| | |կոնստրուկցիաներ | | | | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|13.|7019|Բազմացման կայանի |կգ |8.000 |- / ԵԱՏՄ, Իրան,|52800000 |
| | |(սելեկցիոն | | |Չինաստան | |
| | |տնտեսության) | | | | |
| | |ավազաններ, նյութը` | | | | |
| | |ապակեմանրաթել | | | | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|14.|3923|Բազմացման կայանի |կգ |9.500 |- / ԵԱՏՄ, Իրան,|52000000 |
| | |(սելեկցիոն | | |Չինաստան | |
| | |տնտեսության) | | | | |
| | |ավազաններ, նյութը` | | | | |
| | |պոլիպրոպիլեն | | | | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|15.|8422|Փաթեթավորման |հատ |1 |- / ԵՄ, ԱՄՆ, |10000000 |
| | |սարքավորումներ | | |ԵԱՏՄ | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|16.|8429|Անվավոր, |հատ |1 |- / ԵՄ, ԱՄՆ, |35000000 |
| | |բազմաֆունկցիոնալ | | |ԵԱՏՄ | |
| | |տեխ. միջոց | | | | |
| | |(էքսկավատոր) | | | | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|17.|3402|Լվացող հեղուկ |կգ |250 |- / ԵՄ, ԵԱՏՄ |600000 |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|18.|8418|Խորը սառեցման |հատ |1 |- / ԵՄ, ԵԱՏՄ, |25000000 |
| | |սարքավորում | | |ԱՄՆ, ՈՒկրաինա | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|19.|3921|Սենդվիչ-պանելներ |կգ |1,644 |- / ԵԱՏՄ |33991200 |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|20.|7208|Մետաղյա թիթեղ |կգ |11,000|- / ԵԱՏՄ, |5200000 |
| | | | | |ՈՒկրաինա, Իրան | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|21.|7304|Մետաղյա գլանվածք |կգ |3.000 |- / ԵԱՏՄ, |1400000 |
| | | | | |ՈՒկրաինա, Իրան | |
|___|____|____________________|____|______|_______________|___________|
|22.|7216|Մետաղյա անկյունակ |կգ |5.000 |- / ԵԱՏՄ, |2400000 |
| | | | | |ՈՒկրաինա, Իրան | |
|_________________________________________________________|___________|
|Ընդամենը |278.653.305|
._____________________________________________________________________.