Սեղմել Esc փակելու համար:
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0461.060517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2017 թվականի N 461-Ա

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2017 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 270.0 մլն խոր. մետր:

(1-ին կետը փոփ. 03.08.17 թիվ 938-Ա որոշում, որի գործողությունը տարածվում է 2017 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խոր. մետր/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն խոր. մետր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2017
N 461-Ա
Որոշում