Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0411.050517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2017 թվականի N 411-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` 10-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի մայիսի 5-ի

N 411-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.05.2017
N 411-Ա
Որոշում