041.0404.030517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2017 թվականի N 404-Ա
ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին 2017 թվականի մայիսի 4-6-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Օյպեն)` «Հաջողված վարչատարածքային բարեփոխումներ» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի` Բելգիայի Թագավորություն (Օյպեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ