Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ...

 

 

040.0429.280417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2017 թվականի N 429-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.8-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 4-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 27-ի

N 429-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՓՈԽԱՐԵՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

2. Ընդերքօգտագործողն օրենքով սահմանված կարգով պատասխանատու է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված ժամկետներում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների փակումից հետո իրականացնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներ:

3. Եթե ընդերքօգտագործողն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո սահմանված ժամկետում չի կատարում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումները, ապա լիազոր մարմինը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցման միջոցով ընդերքօգտագործողից պահանջում է 90-օրյա ժամկետում իրականացնել նշված միջոցառումները:

4. Ընդերքօգտագործողի կողմից սահմանված ժամկետում նշված պահանջի չկատարման դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված` ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 28.2-րդ կետով սահմանված ֆինանսական երաշխիքի միջոցների հաշվին ձեռնարկում է թափոնների օբյեկտների փակումից հետո ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներ` այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին:

 

III. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Լիազոր մարմինն արտաբյուջետային հաշվին փոխանցված ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարների հաշվին իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով փակման հաջորդող փուլում նախատեսված ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանության, դիտանցման և հսկողության միջոցառումներ:

6. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման փուլին հաջորդող ժամանակահատվածում` սույն կարգի 4-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին ծանուցումից անմիջապես հետո, պլաններով նախատեսված միջոցառումների վերաբերյալ կազմում է աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանք, որը պետք է ներառի`

1) աշխատանքների իրականացման օբյեկտները.

2) աշխատանքների անվանումը, համառոտ նկարագրությունը.

3) աշխատանքների իրականացմանը ներկայացվող պահանջները.

4) աշխատանքների իրականացման ժամկետը.

5) աշխատանքների նպատակը, ձևը և բովանդակությունը.

6) աշխատանքի կառուցվածքը և իրականացման կարգը.

7) փաստաթղթերի կազմման պահանջները.

8) աշխատանքի (ծառայության) որակին ներկայացվող պահանջները.

9) իրավական ակտերի ցանկը, որով պետք է առաջնորդվել աշխատանքներն իրականացնելիս:

7. Լիազոր մարմինը կազմակերպում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո դրանց պահպանության, դիտանցման և հսկողության աշխատանքների իրականացման գործընթացը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն: Գնման ընթացակարգի հաղթողն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների և տեխնիկական առաջադրանքի համաձայն ֆինանսական երաշխիքների հաշվին իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով` ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո նախատեսված աշխատանքների կատարումը:

8. Աշխատանքների իրականացման համար կանխավճար չի տրամադրվում: Աշխատանքների և ծառայության վճարումներն իրականացվում են 30 օրվա ընթացքում` կատարված աշխատանքների ակտի ստորագրման պահից հետո: Վճարումները հնարավոր են որևէ փուլի ավարտից հետո` հաստատված աշխատանքների և ծառայության կատարման ժամանակացույցի և գնում կատարելու նպատակով կնքվող գործարքի գրավոր պայմանագրի պայմանների համաձայն, որի կնքման ընթացակարգը սահմանված է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2017
N 429-Ն
Որոշում