Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐ ...

 

 

041.0397.280417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2017 թվականի N 397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 5-րդ ենթակետը,

բ. 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) համապատասխան պետական լիազոր մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառման տարեկան և համալիր ծրագրերի իրականացման վերաբերյալ.

2) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը և դրա վերաբերյալ լիազորած մարմնին ներկայացնում իր առաջարկությունները.

3) համապատասխան ոլորտների լիազոր մարմիններ է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ.

8) նախապատրաստում է նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

10) տվյալ ոլորտի լիազոր պետական մարմին է ներկայացնում առաջարկություն հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացների զարգացումները վերահսկելու, որոշակի խնդիրներ հետազոտելու և վերլուծելու նպատակով.

11) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառմանն ուղղված` նախորդ տարվա ընթացքում մարզերում (Երևան քաղաքում) կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները.»,

գ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 13-րդ ենթակետերով.

«12) անհրաժեշտության դեպքում առաջարկներ է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

13) կարող է հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:»,

դ. 10-րդ կետում «մեկ նիստ գումարվում է» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերից մեկը կարող է գումարվել» բառերով,

ե. 17-րդ կետի 2-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում իրազեկում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի անցկացման օրակարգի, օրվա, վայրի և ժամի մասին» բառերով,

զ. 17-րդ կետի 5-րդ ենթակետը «անդամներին» բառից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի անդամներին է ուղարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի արձանագրություններն ու որոշումները:» բառերով,

է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.

«18. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են`

1) նրա աշխատանքից ազատվելու դեպքում.

2) նրա մահվան դեպքում.

3) իր դիմումի համաձայն.

4) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումով, եթե նա մեկ տարվա ընթացքում 2 անգամ բացակայել է անհարգելի պատճառներով, կամ մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից:».

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի ապրիլի 28-ի

N 397-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2008 թվականի փետրվարի 25-ի

N 98-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

 

    Ջ. Բաղդասարյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ս. Խաչատրյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Մ. Մկրտչյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ա. Արսենյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Խ. Ասրյան          - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Ղուլարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական

                         կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Հ. Աբրահամյան      - Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Ալավերդյան      - «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «ՈՒնիսոն»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Թադևոսյան       - «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և

                         երիտասարդների իրավունքների պաշտպանություն»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հակոբյան        - «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Գ. Գրիգորյան       - «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Մկրտչյան        - «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Ներսիսյան       - «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աբրահամյան      - «Փրկություն» հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Մաղաքյան        - «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Աբգարյան        - «Հարմոնիա» հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - «Լռության ձայն» հասարակական կազմակերպության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Կեսոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի հաշմանդամների և տարեցների

                         հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի

                         քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.04.2017
N 397-Ն
Որոշում