Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑ ...

 

 

041.0346.100417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2017 թվականի N 346-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 8-ի N 507-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 225-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և» բառերը.

2) որոշման 3-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարներին» բառերով.

3) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները` այդ հաշվետվությունների հետ միասին տեղադրել իրենց պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում (համայնքները նշված տեղեկատվությունը տեղադրում են պաշտոնական կայքէջի առկայության դեպքում)` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պարունակում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.04.2017
N 346-Ա
Որոշում